Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայտնաբերվել է Փարաջանովի «կորսված» համարվող ֆիլմը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՎԳԻԿ-ի ֆիլմադարանի թվայնացման ընթացքում հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի երկար ժամանակ կորսված համարվող դիպլոմային աշխատանքը՝ «Անդրիեշ» (1952 թ.) կարճամետրաժ ֆիլմը։

Արխիվային կինոնկարի դիտման ժամանակ պարզվել է, որ դրա բովանդակությունը բոլորովին չի համապատասխանում կինոգետ Ռոստիսլավ Յուրենևի նկարագրությանը, որը իբրև թե ներկա է եղել Փարաջանովի դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը և դրա մասին գրել է իր «Ի արդարացում այս կյանքի» ինքնակենսագրական հուշագրության մեջ։

Տասնամյակներ շարունակ ընդունված էր կարծել, թե ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն՝ դիպլոմային հանձնաժողովի նախագահը, բարձր է գնահատել Փարաջանովի աշխատանքը, և հենց ինքն է խորհուրդ տվել նրան մեկնել Կիևի կինոստուդիա։ Այս վարկածը բազմիցս կրկնել է նաև ինքը՝ Փարաջանովը՝ այն համարելով սեփական ստեղծագործական ժառանգության կարևոր ապացույց։

Սակայն 2007-ին լույս տեսած հայտնի կինոգետ Ռոստիսլավ Յուրենևի հուշերը ներկայացրին բոլորովին այլ պատմություն։ Յուրենևի վկայությամբ՝ Դովժենկոն դժգոհել էր «Անդրիեշ»-ից՝ այն որակելով որպես «հակաարվեստ»։ Ըստ նրա՝ հենց ինքը և ռեժիսոր Սերգեյ Գերասիմովն էին փրկել երիտասարդ Փարաջանովին հանձնաժողովի խիստ քննադատությունից՝ ապահովելով, որ նա ստանա ընդունելի գնահատական և հնարավորություն ստանա շարունակելու աշխատանքը կինոյում։

Ահա մի քանի հատված Ռոստիսլավ Յուրենևի նկարագրությունից․
«Փարաջանովը որպես դիպլոմային աշխատանք ներկայացրեց «Անդրիեշ» կարճամետրաժ ֆիլմը՝ ըստ մոլդովական հեքիաթի մոտիվների։ Ֆիլմը նկարահանված էր բնության գրկում, սակայն գլխավոր դերում հանդես էր գալիս մեծ, երեխայի հասակի տիկնիկ։ Նա ինքն էր պատրաստել այդ տիկնիկը, ինքը շարժում էր նրա ձեռքերը, ոտքերը, շուրթերը, աչքերը յուրաքանչյուր նոր կադրի համար։ Ինքը նկարել էր դեկորացիաները, պատրաստել արհեստական ծաղիկներ, որոնցով պատել էր բլրի խոտածածկը, որտեղ էլ ծավալվում էր գործողությունը։ Աշխատանքը ահռելի էր՝ հատկապես հաշվի առնելով ՎԳԻԿ-ի պայմանները՝ ժամանակակից սարքավորումների բացակայությունը, ժապավենի, լույսի, փողի սակավությունը։ Դովժենկոն ֆիլմից վրդովված էր։ Դիտումների փոքրիկ դահլիճում ես նստած էի նրա հետևում և տեսնում էի, թե ինչպես էր մեծ վարպետը նյարդայնանում, պտտվում ու անգամ վեր թռչում տեղից։ Նա խոսել սկսեց դեռ աստիճաններով բարձրանալիս, մինչ հասնում էինք լսարան, որտեղ պետք է տեղի ունենային քննարկումները։

- Սա ինչ-որ սարսափ է։ Թվում է՝ կենդանացած դիակ է քայլում խոտերի միջով... Մի՞թե հեղինակը չի հասկանում, որ իրատեսորեն պատրաստված տիկնիկը հիշեցնում է մեռյալի։ Իսկ այդ արհեստական ծաղիկները... դրանց հարևանությամբ կենդանի խոտերը մեռնում են... Իսկ ո՞րն է, վերջապես, այս հեքիաթի իմաստը, գաղափարը։ Ո՛չ, ո՛չ, սա հակաարվեստ է, սարսափելի է... Չի կարելի ընդունել այս աշխատանքը։

Ես չէի կարող չմիջամտել, և համարձակվեցի ընդհատել վարպետին․
- Բայց ինչ ահռելի ջանքեր են ներդրված։ Ամբողջությամբ սեփական ձեռքերով է արել...
- Ինչո՞ւ։ Ի՞նչ նպատակով։
- Բայց չէ՞ որ դա վարպետություն էր պահանջում...
- Ոչ թե վարպետություն, այլ արհեստ։ Արհեստագործություն, որ լուսավորված չէ գաղափարով... Դե լավ, ընդունենք այս տարօրինակ գործը, բայց նշանակենք երեք։
- Դա նշանակում է, որ նա ոչ մի ստուդիայում աշխատանք չի ստանա։
- Իսկ ի՞նչ աշխատանք կարող է նա ստանալ։
- Բայց նա տաղանդավոր է։
- Չեմ տեսնում, չեմ գտնում, չեմ կարող համաձայնել...»:

Մինչ մենք տեղափոխվում էինք դիտումների դահլիճ, ուսանողները ինձ ասացին, որ նա համաձայնել է կանգ առնել «չորսի» վրա՝ պայմանով, որ իրեն այլևս այդ «Անդրիեշով» չեն ծանրաբեռնի։

Փարաջանովին աշխատանքի նշանակեցին Կիևի կինոստուդիայում, որտեղ նա սկզբում նկարեց նույն հեքիաթը՝ «Անդրիեշ»-ը, բայց արդեն կենդանի դերասանի մասնակցությամբ, ապա մի քանի բավականին ավանդական ու մեծ նշանակություն չունեցող ֆիլմեր և նույնքան աննկատ կարճամետրաժներ։

Իսկ ահա տասը տարի անց հանկարծակի «պայթեց» «Մոռացված նախնիների ստվերները»՝ կինեմատոգրաֆիական արտահայտչության հրաշք, որը, իմ խորին համոզմամբ, խորհրդային լավագույն ֆիլմերից մեկն է»:

Նորահայտ ֆիլմը, սակայն, որևէ կապ չունի Յուրենևի նկարագրածի հետ։ Դրա մեջ չկան ո՛չ տիկնիկներ, ո՛չ արհեստական ծաղիկներ, ֆիլմում հանդես են եկել կենդանի դերակատարներ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս ՎԳԻԿ-ի ուսանողներ, այդ թվում՝ Նատալյա Կրաչկովսկայան:

Ֆիլմը մոնտաժված է շտապողականությամբ, ունի թերի կառուցվածք, բայց պարունակում է արդեն այն պոետիկ պատկերային մտածողությունը, որը հետագայում կդառնա Փարաջանովի գլխավոր ձեռագիրն արվեստում։

Հետազոտողները փաստում են, որ սկզբնական շրջանում Փարաջանովը պատրաստվում էր նկարահանել անիմացիոն տարբերակ՝ օգտագործելով այն ժամանակներին բնորոշ «էկլեր» տեխնիկան։ 1950 թ․ հրամանով նրա դիպլոմայինի ղեկավար նշանակվել էին Իվանով-Վանոն և օպերատոր Սկվորցովը։ Սակայն անիմացիոն աշխատանքը չի կայացել, և ի վերջո Փարաջանովը ընտրել է խաղարկային փորձերը։ Ռեժիսորն աշխատել է տարբեր օպերատորների հետ, իսկ նկարահանման ընթացքում ստիպված է եղել հաճախ հրաժարվել նախապես ծրագրված գաղափարներից՝ հարմարվելով առկա պայմաններին։

Այսօր արդեն պարզ է, որ «Անդրիեշ»-ի շուրջը ձևավորված լեգենդները մեծ մասամբ հենված էին հուշերի վրա և չեն համապատասխանում իրականությանը։ Բայց հենց այդ լեգենդներն են, որ երկար տարիներ ձևավորել են Փարաջանովի կենսագրության առասպելաբանությունը։

ՎԳԻԿ-ում հայտնաբերված ֆիլմը ոչ միայն բացահայտում է ռեժիսորի առաջին քայլերը կինոյում, այլև վկայում է, որ նրա պոետիկ աշխարհընկալումը ծնվել է շատ ավելի շուտ, քան խորհրդային կինոյի գլուխգործոց դարձած «Մոռացված նախնիների ստվերները»։

Թարգմանությունը՝ Էլեն Դանիելյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»