«Մեր ձևով» շարժումը Մեղրաձորում և Աղավնաձորում․ տեղական խնդիրներից մինչև զարգացման ծրագրեր
ПОЛИТИКАՀայաստանի ժողովուրդը նորից հավատ է ձեռք բերել դեպի բարգավաճ ապագա, և այդ հույսի աղբյուրը «Մեր ձևով» ժողովրդական շարժումն է։ Շարժմանը արդեն միացել է ավելի քան 4000 հայրենակից, որոնք միավորված են երկրի զարգացման և համախմբման գաղափարի շուրջ։ Չնայած իշխանությունների ճնշումներին՝ շարժումը շարունակում է իր այցելությունները մարզեր՝ լսելու և աջակցելու տեղական համայնքներին։
Հոկտեմբերի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր։
Այցը մեկնարկեց Մեղրաձորում․ շարժման ներկայացուցիչները նախ այցելեցին Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետև շրջեցին գյուղում՝ տեղում ծանոթանալով խնդիրներին։ Հանդիպումը տեղի ունեցավ գյուղի կենտրոնական այգու հարակից տարածքում, որտեղ բնակիչների հետ քննարկվեցին համայնքի զարգացման առաջնահերթությունները։ Կարևորվեց գյուղի գյուղատնտեսական և տուրիստական պոտենցիալի լիարժեք օգտագործումը, ինչը կարող է դառնալ տնտեսական աշխուժացման և աշխատատեղերի ստեղծման հիմք։
Աղավնաձորում շարժման անդամները քննարկեցին ենթակառուցվածքների բարելավման հարցերը՝ ճանապարհների, ոռոգման և սոցիալական ծառայությունների շուրջ։ Շարժման ներկայացուցիչները պատասխանեցին գյուղացիների հուզող հարցերին և լսեցին նրանց առաջարկները։
Տեսանյութ՝ Դիտել Facebook-ում
«Մեր ձևով» շարժումը վերջին ամիսներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև երիտասարդներին։ Շարժումը նախաձեռնել է սպորտի, գիտության և արվեստի ոլորտներում տաղանդավոր երիտասարդներին աջակցելու լայնածավալ նախագիծ, որը նպաստում է նրանց ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
Շարժման հիմնադիր Սամվել Կարապետյանի բազմամյա գործարար փորձը մեծ առավելություն է համարվում․ նա խորապես հասկանում է տնտեսության և կառավարման գործընթացները, ինչը թույլ է տալիս մշակել և կյանքի կոչել իրատեսական ծրագրեր՝ ուղղված հասարակության առջև կանգնած խնդիրների լուծմանը։
Այս այցերը փաստում են, որ «Մեր ձևով» շարժումը ձգտում է Հայաստանի մարզերում ստեղծել նոր զարգացման մշակույթ՝ տեղական խնդիրները բարձրացնելով պետական մակարդակ և միաժամանակ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։



