Սոֆի Մխեյանի և Վիգեն Հովսեփյանի «Մի Քիչ»–ը հիացրել է աշխարհահռչակ Maná ռոք–խմբի կիթառահարին (տեսանյութ)
ВИДЕОԵրգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է այն մասին, որ իր և երգիչ Վիգեն Հովսեփյանի «Մի Քիչ» երգն արժանացել է աշխարհահռչակ Maná ռոք–խմբի կիթառահարի հավանությանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է.
«Երեկ Maná աշխարհահռչակ մեքսիկական ռոք–խմբի կիթառահար Սերխիո Վալինն Instagram-յան իր պաշտոնական էջով իր հիացմունքն է հայտնել Սոֆի Մխեյանի և Վիգեն Հովսեփյանի համագործակցության` «Մի Քիչ»-ի հասցեին։ Վերջինիս ապացույցը երաժշտի մեկնաբանությունն է Սոֆիի՝ Instagram-ում հրապարակած` ստեղծագործության տեսահոլովակի կարճ տարբերակի ներքո։
«Բարև Սոֆի․․․ Սիրել եմ քո ստեղծագործությունն ու տեսահոլովակը։ Քո երկրի երաժշտության եւ ֆլամենկոյի միքսը շատ հետաքրքիր է ստացվել, եւ դու հիասքանչ երգչուհի ես։ Օրհնությունս»,– գրել է Սերխիոն, ինչին ի պատասխան իրենց շնորհակալական խոսքերն են հայտնել ինչպես Սոֆին, այնպես էլ՝ Վիգենը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



