Թբիլիսիում մահացել է կինը, որին նախկին ամուսինը այրել էր և ծանր վնասվածքներ պատճառել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտրոնական Վրաստանի բնակչուհին մահացել է Թբիլիսիի այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նա հոսպիտալացվել էր սեպտեմբերի 24-ին նախկին ամուսնու դաժան հարձակումից հետո, հաղորդում է Новости-Грузия-ն։
Երեսունչորսամյա Թաթիա Լոմինաձեն Կասպիի մունիցիպալիտետի հիվանդանոց է տեղափոխվել մարմնի գրեթե 45%-ը ծածկող այրվածքներով։ Հետաքննության տվյալներով՝ նրա նախկին ամուսինը՝ 43-ամյա Զուրաբ Բուրդուլին, սուր զենքով դանակահարել է նրա կրծքավանդակին, ապա աղաթթու է լցրել նրա վրա, ապա բենզին և այրել կնոջը։
Թաթիան ողջ է մնացել միայն հարևանների օգնության շնորհիվ։ Հարձակվողը փախուստի է դիմել, սակայն ոստիկանությունը հաջորդ օրը գտել է նրան և ձերբակալել։
Բուրդուլին նախկինում քրեական անցյալ է ունեցել։ Ընկերները պատմում են, որ նա նաև խնդիրներ է ունեցել ալկոհոլի և խաղամոլության հետ, իսկ Լոմինաձեն հաճախակի ընտանեկան բռնության զոհ է դարձել։ Զույգի բաժանումից հետո տղամարդու նկատմամբ սահմանափակող որոշում է ընդունվել, որով արգելվում է նրան մոտենալ իրենց փոքրիկ երեխային միայնակ մեծացնող նախկին կնոջը։
Քննիչները կարծում են, որ Բուրդուլին ծրագրել է սպանությունը, այն բանից հետո, երբ նա հերթական անգամ մերժել է նրա հաշտվելու առաջարկը։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության համար, որը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում։ Գործը, հավանաբար, այժմ ավելի խիստ հոդված կառաջադրվի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































