Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան փորձում են ՀԱՄԱՍ-ին համոզել ընդունելու Թրամփի ծրագիրը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատին հինգշաբթի հայտարարել է, որ Կահիրեն համագործակցում է Կատարի և Թուրքիայի հետ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը համոզելու համար ընդունելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում գրեթե երկու տարի տևած պատերազմը դադարեցնելու ծրագիրը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք հանդիպում ենք նրանց հետ։ Մենք համակարգում ենք մեր եղբայրների հետ Կատարում, ինչպես նաև մեր գործընկերների հետ Թուրքիայում, որպեսզի, ինչպես գիտեք, համոզենք ՀԱՄԱՍ-ին դրական արձագանքել այդ ծրագրին»,- նշել է Աբդելատին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
Նա հայտարարել է, որ Եգիպտոսը ոչ մի դեպքում թույլ չի տա Գազայի բնակիչների տեղահանումը։
«Բնակչության տեղափոխումը տեղի չի ունենա, դա տեղի չի ունենա, քանի որ տեղահանումը նշանակում է պաղեստինյան գործի ավարտը։ Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Աբդելատին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































