Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների լուծման հնարավորության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունների լուծման տարբերակները հնարավոր են, ըստ РИА Новости-ի՝ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անկախ տարաձայնություններից, եթե մենք միմյանց հարգանքով վերաբերվենք, ապա բանակցությունները, նույնիսկ ամենակոշտը, այդուհանդերձ ընդհանուր հայտարարի գալու նպառակ կունենան, իսկ դա նշանակում է, որ, վերջին հաշվով, փոխադարձաբար ընդունելի լուծումներ հնարավոր են»,- նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի գործընկերների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց Միացյալ Նահանգների համար օգուտն այնքան էլ ակհայտ չէ։
«Բուն Միացյալ Նահանգների համար օգուտն այնքան էլ ակնհայտ չէ»,- շեշտել է Պուտինը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































