Երևանում մեկնարկեց «Հայ Ֆեստ» 23-րդ միջազգային փառատոնը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիսավորությամբ մեկնարկեց «Հայ Ֆեստ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը, որն այս տարի անցկացվում է «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագրով։ Կարգախոսը շեշտում է փառատոնը՝ որպես համատեղ և միաժամանակ յուրաքանչյուրի անձնական տոն։
Փառատոնի բացումը նշանավորվեց ՊեկինԴենս/LDTX պարային խմբի (Չինաստան) «Լույսեր Որոնողը» ժամանակակից պարային ներկայացմամբ, որը բեմադրվել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ներկայացումը, որի բեմադրիչն է Վիլլի ՑԱՕ-ն, ուսումնասիրում է մարդկային գոյությունը աբստրակտ շարժման միջոցով՝ մարտահրավեր նետելով լույսի և ստվերի ընկալումներին և հանդիսատեսին ուղղորդելով դեպի ժամանակի ու զգացմունքների յուրահատուկ ճանապարհորդություն։
Այս տարի փառատոնին մասնակցում են 11 երկրներ՝ Բելգիա, Չինաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Հարավային Կորեա, Նիդեռլանդներ և այլք։ Ծրագրում ընդգրկված են հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Ընդհանուր մասնակիցների թիվը գերազանցում է 100-ը, որոնց թվում են անվանի հյուրեր՝ Բեռնար Հոկմայան, Բարտոշ Շիդվովսկի, Իրինա Ժուկովա, Ժակ Ժենեն, Միքելա Պանելան։
Արտասահմանյան ծրագրում ընդգրկված են Բենչա Թատրոնի «Խորքային Տարածություն» (Նիդեռլանդներ), ՖՈՐՍ-ի «Չաջեոն (Պտույտ)» (Հարավային Կորեա), Սեյքրեդ Փլեյսիսի «Ստվերների Պարը» (Բելգիա), PR-Էվոլուշն Պարային Ընկերության «Կյանքի Գույներ» (Հունգարիա) և մի շարք այլ ներկայացումներ։ Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն վարպետության դասեր միջազգային փորձագետների կողմից և «Կլոր սեղան» քննարկում, որի նպատակն է համագործակցության կապերի ստեղծումն է հայկական թատրոնների և միջազգային փառատոների միջև։
«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։ Գլխավոր աջակիցներն են ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը և «Հոսք» հիմնադրամը։ Այս տարի փառատոնը համագործակցում է նաև Ավինյոն ՕՖՖ փառատոնի հետ և ընդգրկված է EFFA Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի 24 լավագույն փառատոների ցանկում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































