Ներկայացվել է մեկ համազարկով 49 անօդաչու թռչող սարք ոչնչացնող համակարգ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Epirus ընկերությունը ցուցադրել է էներգիայի վրա հիմնված իր հակադրոնային Epirus Leonidas համակարգի բարձր արդյունավետությունը՝ մեկ համազարկով խոցելով 49 անօդաչու թռչող սարք։
Համակարգը կոչվել է Անաքսանդրիդես արքայի որդի՝ Սպարտայի թագավոր Լեոնիդասի անունով, որը մ.թ.ա. 480 թվականին Թերմոպիլեի ճակատամարտում փոքր բանակով հաղթել է պարսկական հսկայական բանակին։
Leonidas-ը լայնորեն օգտագործում է գալիումի նիտրիդի (GaN) կիսահաղորդիչներ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել քիչ էներգիա սպառող ավելի հավաք շարժական համակարգեր, գրում է Техкульт-ը։ Բացի դրանից, մասնագիտացված ծրագիրն առավելագույն արդյունավետության համար կարգավորում է կործանիչ ազդանշանի ձևը։ Համակարգն անվտանգ է շրջապատի համար, և դրա գործողության շառավիղը կրկնակի գերազանցում է երեք տարվա վաղեմության տարբերակին։
Սակայն Leonidas-ի գլխավոր առանձնահատկությունը բազմակողմանիությունն է։ Օրինակ, համակարգն ի վիճակի է միաժամանակ ոչնչացնել անօդաչու թռչող սարքեր և ստեղծել թռիչքի արգելված գոտիներ՝ թշնամուն վերահսկելու և յուրայինների ինքնաթիռների անցումը թույլատրելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



