Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական ցուցանիշները հուսադրում են՝ գնաճը մեծ չէ, քաղաքացին իր առօրյայում զգում է հակառակը։ Զուգահեռ չեն բարձրանում թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կա վիճակագրություն, միջինացված ցուցանիշ, և կա այդ նույն վիճակագրության բացվածքը։ «Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային գնաճի ցուցանիշը պլ յուս-մինուս 4 տոկոս է։ Գտնվում ենք թիրախի ներքո, թույլատրելի սահմանում և այլն, հունվար-օգոստոսին գնաճը, սպառողական գների ինդեքսը եղել է 3,6 տոկոս։ Բայց վիճակագրությունն ունի շարունակություն, որը դրա բացվածքն է։ 3,6 տոկոսանոց ցուցանիշը ինդեքս է, որը հազարավոր ապրանքների գների փոփոխությունների արդյունքում հանգեցրել է 3,6 տոկոս աճի։ Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք առանձին ապրանքների պարագան և հատկապես բնակչության գրպանի հետ ուղիղ, ամենօրյա առնչություն ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքները, ապա վիճակագրությունը ցույց է տալիս իրական պատկերը, որը գալիս, հատվում է բնակչության գրպանին հասցվող վնասին, քաղաքացու դրամապանակի դատարկվելուն և այլն։ Ինչո՞վ է պայմանավորված, որ թանկացումները մարդկանց կյանքում շատ նկատելի են, որովհետև հատկապես շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Խոսելով գնաճի պատճառների մասին՝ նշում է, որ բոլոր ծառայությունների պարագայում ևս ունենք թանկացում. օրինակ՝ տրանսպորտային, ապահովագրական, կրթական, անձնական սպասարկման, ենթադրենք՝ վարսավիրական ծառայություններ և այլն, դրանք թանկացել են երկնիշ ցուցանիշով։ «2025 թվականի հունվարից մտանք հարկային փոփոխությունների նոր դաշտ։ Քարոզչական մակարդակով դա մատուցվեց որպես բարեփոխում, իսկ իրականում դա հարկային տեռոր էր։ Դա փուլային գործընթաց է, դեռ ամբողջությամբ այն չեն ավարտել։ Այդտեղ նպատակը շրջանառության հարկի, այն է՝ արտոնյալ հարկատեսակի դուրսբերումն է։ Դեռ սկզբնական շրջանում, երբ ընդամենը քննարկվում էին այս փոփոխությունները, ունեինք օբյեկտիվ մտահոգություններ, որ բազմաթիվ ծառայություններ թանկանալու են։ Այսօր պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այդ ծառայությունները թանկացել են։ Հարցադրում ձևակերպենք՝ կա՞ այստեղ մտահոգություն, որ դա կարող է պայմանավորված լինել իրականացվող հարկային քաղաքականությամբ։ Կցանկանայի օբյեկտիվ տեսանկյունից էլ խնդրին նայենք։ Նույն այդ հարկային փոփոխությունների հիմքում դրված նպատակների ներքո կային իսկապես օբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ էր, որ արտոնյալ հարկային համակարգից փորձում են օգտվել նաև տնտեսվարողներ, որոնք նախընտրում էին չընդլայնվել և մնալ արտոնյալ համակարգում։ Բայց այստեղ առաջանում է հարցադրում՝ սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակում և կայունության այնպիսի միջավայրում ենք գտնվո՞ւմ, որ պետք էր բոլորին մեկ սանդղակի ներքո դիտարկելու քաղաքականությամբ հարցին մոտենալ, թե՞ գուցե պետք էր փորձել լուծել և կարգավորել հնարավոր խնդիրները տեղային տարբեր մեխանիզմներով, գործիքներով։ Արտոնյալ այս հարկատեսակը ժամանակին ներմուծվել էր փոքր և միջին բիզնեսի խթանմանը, զարգացմանը նպաստելու համար։ Հարց՝ այն ամբողջությամբ լուծե՞լ էր իր խնդիրը, և այլևս չկա՞ր դրա անհրաժեշտությունը։ Արդյունքում սպառողական գների հետ կապված ունենք օբյեկտիվ գործոններ՝ ի դեմս արտաքին գնաճային ճնշումների, որոնց ռիսկերը դեռ պահպանվում են շարունակականության մեջ, բայց ունենք նաև ներտնտեսական գործընթացներ, որոնք այսօր նպաստում են գնաճի հնարավոր առաջացմանը։ Մեկ այլ օրինակ բերենք, որը ևս դրա մասին է վկայում։ Բանկերի վարկային պորտֆելում անընդհատ և բավական մեծ տեմպերով ավելանում են բնակչության վարկավորման ծավալները։ Դա առավելապես պայմանավորված է հիփոթեքային վարկավորումով, որն էլ իր հերթին եկամտահարկի վերադարձի ծրագրի չեղարկման արագացրած պահանջարկով է պայմանավորված։ Դա էլ իր հերթին ածանցյալ հանգեցնում է սպառողական վարկերի աճին։ Պատահական չէ, որ հունվար-օգոստոսին մեզ մոտ սպառողական վարկերն ավելացել են 31,1, հիփոթեքային վարկերը՝ 26,3 տոկոսով։ Ինչո՞վ են սրանք իրար հետ փոխկապակցված։ Վարկավորման ծավալները առաջացնում են լրացուցիչ պահանջարկ, այն իր հերթին խթանում է գնաճ։ Վարկավորման ծավալների այսքան առաջանցիկ տեմպերով ավելացումն իր հերթին նպաստում է գնաճի պահպանմանը։ Պատահական չէ, որ Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում հինգ անգամ նույնը թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չնվազեցրեց այն։ Շարունակական նվազեցումը այսօր կանգ է առել, նաև հայտարարված մակարդակով կա մտավախություն գնաճի արագացման և հետագայում գուցե գնաճի հետ կապված էլ ավելի խնդիրների առաջացման»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս տարվա առաջին 8 ամսում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 288 միլիոն դոլարով։ Քաղաքացին երկմտում է՝ պարտքը ավելանում է, ո՞րն է իմ օգուտը և վնասն այս հարցում։ Փորձագետն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացումը պարզապես վիճակագրություն չէ։ «Սա քաղաքացու կյանքի վրա ուղիղ ազդեցություն ունեցող հարց է։ Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել՝ ի դեմս պարտքի տոկոսագումարների և մայր գումարների վճարման։ 2025 թվականի ընթացքում միայն տոկոսագումարների մասով պետական բյուջեի վրա 1 միլիարդ դոլարի բեռ կա։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Խոսում են պետական պարտքի շարունակականության, նաև պետական բյուջեի կողմից պարտքի սպասարկման գումարների մասին։ Տոկոսագումարները միայն կազմելու են պետբյուջեի ծախսերի մոտ 12 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեի ծախսերի 5,9 տոկոսն ուղղվելու է առողջապահական ոլորտին, այսինքն՝ պարտքի սպասարկմանը՝ 11-12, առողջապահական ուղղությանը՝ 5,9 տոկոս։ Այսօր սոցիալական, տնտեսական քաղաքականության, անվտանգային և այլ կարևոր ուղղություններով ծախսերի տրամադրման գուցե ավելի լավ պատկեր ունենայինք, եթե պետական բյուջեն պարտքի սպասարկման այսքան լուրջ բեռի ներքո չլիներ»,-հավելում է նա։

Հիշեցնում է՝ կենսաթոշակներն արդեն երկրորդ տարին անընդմեջ չեն բարձրանում։ «Մի կողմ թողնենք «քեշբեքը», քարոզչությունը, թե, այնուամենայնիվ, բարձրացնում ենք թոշակը։ Չենք նսեմացնում վերադարձվող գումարի սոցիալական նշանակությունը, բայց դա որևէ կերպ համարժեք չէ գնաճին, որ ունենք, սոցիալական տեսանկյունից այն գոնե ամբողջությամբ կամ դրան մոտ խնդիր չի լուծում։ Բնակչության եկամուտների ինդեքսավորում, այսինքն՝ համակարգային, պարբերաբար աճեր չեն ապահովվում և այլն։ Գուցե պատճառը նաև այն է, որ պետբյուջեի պարտքային բեռն այնքան շատ է, որ այլ ուղղություններով ծախսեր ուղղակի հնարավո՞ր չէ ավելացնել կամ ավելացնել պատշաճ կերպ։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեով սոցիալական նշանակության ծախսերի ավելացում 9,6 տոկոսով։ Երբ բացվածքը նայում ես, դրանք ավելանում են, որովհետև ոչ թե կենսաթոշակներն են ավելացնելու, այլ թվարկվում է սոցիալական նշանակության ծախսերի շարք։ Չնսեմացնելով դրանց կարևորությունը, անհրաժեշտությունը, պետք է նշել, որ դրանք ընտրանքային, տեղային լուծումներին են ուղղված, և համակարգային սոցիալական պատկերի փոփոխությանն ուղղված գործողություն, կարծես թե, նորից չի լինելու։ Պետական պարտքի ավելացումը սոցիալական տեսանկյունից առաջին հերթին քաղաքացու համար խնդիր է այնքանով, որ սոցիալական նշանակության ծախսերը գուցե չեն ավելանում, որովհետև պետական բյուջեն ուղղակի ի զորու չէ այդ ամենը կարգավորել, կառավարել և այլն։ Հարց՝ ի զորու չէ ինչի՞ հետևանքով։ Քաղաքացին կարող է ասել՝ ունենք տնտեսական աճ, 3-րդ, 4-րդ տարին անընդմեջ խոսում ենք աննախադեպ ցուցանիշների մասին։ Այդ տնտեսական աճերն ապահովվում են ժամանակավոր և ոչ ներառականություն ապահովող գործոնների ազդեցությամբ և արդյունքում։ Քաղաքացին կարող է ասել՝ այդքան պարտքեր ինչո՞ւ են վերցնում կամ վերցված գումարներն արդյունավե՞տ են ծախսվում։ Որքան էլ սոցիալական խնդիրը լուրջ է այդ պահին և կարևոր, բայց երբ ավելի երկարաժամկետ կտրվածքով ենք նայում, պետական պարտքի անընդհատ ավելացման մեծագույն խնդիրն այն է, որ այդ վերցվող գումարները չեն ստեղծում երկարաժամկետ աճի նախադրյալներ, արդյունավետության, կառավարման թափանցիկության և այլնի հետ կապված խնդիր ունենք։ Կա կառավարելիություն և կառավարման արդյունավետություն։ Վերցված միջոցները ուղղվում են հին պարտքերի մարմանը, ունենք թափանցիկության խնդիրներ՝ ներգրավված միջոցների կիրառման արդյունավետության և այլնի հետ կապված։ Առաջիկա տարիներին ունենք պետական պարտքի սպասարկման պիկային տարիներ բյուջեի համար։ Չեն ստեղծում այնպիսի միջավայր, որով լինի վստահություն, որ առաջիկա տարիներին այդ խնդիրները կլուծվեն հնարավորինս ոչ ի հաշիվ սոցիալական կարևոր ծախսերի»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула