Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Զոհի մեղադրանքը»՝ որպես պետական քաղաքականություն

ПОЛИТИКА

Նկատելի է, որ իր խոսույթում Փաշինյանը ելնում է այն մտքից, թե Հայաստանի և հայերի բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են հենց Հայաստանը, հենց հայերը։ Թե իբր հայերը վատ են պահել իրենց հարևանների հանդեպ, իրենց տան պատերին «սխալ» նկարներ են կախել, «սխալ» հայրենասիրության մոդել են ընդունել, չեն ցանկացել մոռանալ իրենց պատմությունը։ Իսկ «խեղճ ու ճնշված» հարևանները՝ թուրքերը և ադրբեջանցիները, պարզապես «ստիպված են եղել պաշտպանել» իրենց «վատ» հայերից՝ էթնիկ զտումներով, պատերազմներով, ցեղասպանությամբ, սպառնալիքներով ու շանտաժով։

Հոգեբանության մեջ այն, ինչով զբաղվում է Փաշինյանը, կոչվում է «զոհի մեղադրանք» (victim blaming)։ Դա այն երևույթն է, երբ բռնության զոհին մեղադրում են իր հանդեպ կատարված հանցագործության համար։ Փոխանակ կենտրոնանալու հանցագործի մեղքի վրա, սկսում են քննարկել ու դատապարտել հենց զոհի վարքը։

Փաշինյանը «զոհի մեղադրանքը» կիրառում է բառացիորեն իր յուրաքանչյուր ելույթում, նույնիսկ երբ Ամանորի շնորհավորանք է հղում ժողովրդին։ Առաջարկում ենք վերանայել նրա տոնական ուղերձները. դրանցից յուրաքանչյուրում նա համառորեն փորձում է համոզել հայ հասարակությանը, թե խնդիրը ոչ թե թուրքերի չարամտությունն է, այլ հենց ձեր մեջ է, և պատասխանատվությունն էլ ձերն է։ Դուք պետք է փոխվեք, փոխեք ձեր հայացքները և վարքը, մոռանաք անցյալը, հարմարվեք օտարի շահերին։ Թուրքերին ու ադրբեջանցիներին մեղադրելու բան չկա, իսկ հայերը պետք է ուշադիր լինեն, որ «հարևանների մոտ էմոցիաներ չառաջացնեն»։ Հակառակ դեպքում, հարևանները նորից կմտնեն քանդած պատով՝ իրենց ահաբեկչությամբ ու ցեղասպանությամբ։ Իսկ ո՞նց մեղադրես նրանց, չէ՞ որ իրենք «իրավունք ունեն», հայերն են «սադրել»՝ «վտանգավոր մեսիջներով»՝ Արարատը կնիքների վրա են դրել, Ցեղասպանության տարելից են նշում: Շնորհավոր Նոր տարի, սիրելի՛ հայեր, և հիշե՛ք՝ ամեն ինչում դուք եք մեղավոր։

Մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանը բացատրում էր, որ Հայաստանը վերջապես պետք է սովորի ինչ-որ «ճանապարհային երթևեկության կանոններ»։ Այսպիսով, Թուրքիան՝ իր Ցեղասպանությամբ, և Ադրբեջանը՝ իր էթնիկ զտումներով, կախարդական կերպով ագրեսորներից վերածվում են երթևեկության բծախնդիր կարգավորողների, անշահախնդիր տեսուչների, որոնք «արդարացիորեն» պատժում են իրավախախտին։ Նույնը վերաբերում է նաև Փաշինյանի վերջին բացատրություններին՝ ազգային խորհրդանիշերից հրաժարվելու վերաբերյալ։ Թե իբր ամեն ինչ արվում է, որպեսզի «Հայաստանը դրվի ճիշտ աերոդինամիկայի վրա»։ Եվ նորից՝ Հայաստանը, նրա պատկերացմամբ, սխալ է, շեղ թռչող, պատրաստ է ընկնել ու կործանվել, ընդ որում՝ ոչ թե ագրեսորի ձեռքով, այլ սեփական մեղքով՝ վատ աերոդինամիկայի պատճառով։

Փաշինյանի թիմն էլ կրկնում է իր հետևից։ Օրինակ՝  Ալեն Սիմոնյանի աղմկահարույց ելույթը, որտեղ նա ջերմորեն պաշտպանում է Բաքվի իրավունքը՝ Հայաստանը կոչելու «Արևմտյան Ադրբեջան» և պահանջելու երեք հարյուր հազար ադրբեջանցու վերաբնակեցում մեր երկրում։ Թե իբր դա բնական արձագանք է արցախցիների՝ տուն վերադառնալու ցանկության մասին խոսակցություններին։ Կամ հենց այն՝ արդեն մեմ դարձած արտահայտությունը Արմեն Գրիգորյանի կողմից. «Եթե տուն եք կառուցում, չարժե պատերին կախել նկարներ, որոնք հարևանների մոտ էմոցիաներ են առաջացնում»: Սա ասված էր ազգային խորհրդանիշերից հրաժարվելու և Ցեղասպանության թեմայի նսեմացման համատեքստում։

Եթե դիմենք հոգեբանական գրականությանը, կտեսնենք, որ «զոհի մեղադրանքի» հետևանքներից է զոհի կրկնակի տրավմատիզացիան։ Դրա ուղիղ հետևանքներից են՝ զոհի կողմից կյանքի նկատմամբ վերահսկողության զգացման կորուստը։ «Զոհի մեղադրանքի» ենթարկվածները չեն հավատում, որ իրենցից ինչ-որ բան է կախված, կորցնում են վստահությունը սեփական կարողությունների հանդեպ՝ ադեկվատ որոշումներ կայացնելու հարցում։ Կորչում է հանցագործի մեղքը ապացուցելու մոտիվացիան։ Սկսվում է ապատիան։ Համաձայնեք՝ հայ հասարակությունը, լինելով «զոհի մեղադրանքի» լիարժեք թիրախ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից, գտնվում է այսպիսի հոգեբանական վիճակում։ Հայերը այսօր այլևս չեն հավատում, որ կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը։

Նշենք նաև, որ «զոհի մեղադրանքը» ֆաշիզմի նշաններից է, քանի որ սովորաբար կապված է սոցիալական խմբերի նկատմամբ խտրականության հետ։ Սակայն մեր դեպքում գործ ունենք ունիկալ երևույթի հետ՝ ոչ թե առանձին խմբերի զանգվածային «զոհի մեղադրանքի», այլ իշխանության կողմից ամբողջ հասարակության մեղադրման ՝ նպատակ ունենալով հասարակությանը դարձնել անտարբեր և կառավարելի։ Այսինքն, խոսքն, ըստ էության, հայ ժողովրդի նկատմամբ խտրականության մասին է՝ իր իսկ ղեկավարության կողմից։ Այ քեզ ղեկավարություն։

Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ գործ ունի հմտորեն մշակված մանիպուլյացիայի հետ։ Հայաստանը որևէ «վերաիմաստավորման» կամ «ինքնագիտակցության վերագնահատման» կարիք չունի, և սուտ է, թե երկրի ավանդական խորհրդանիշերն ու սրբությունները «վարկաբեկված» են։ Դրանք եղել են, կան, կլինեն և երկար ժամանակով կգերազանցեն Փաշինյանին և իր ստերի ժամանակաշրջանը։ Հայաստանը մեղավոր չէ, որ Փաշինյանը անամոթաբար պարտվեց պատերազմում և հետո ընկավ իր իսկ սարսափելի քաղաքականության ծուղակը։ Դա Փաշինյանի մեղքն է, ոչ թե հայ ժողովրդի մտածողության, ոչ թե Հայաստանի, ոչ թե հայերի։

Փաշինյանի ձախողումը չի նշանակում, որ Հայաստանի հետ ինչ-որ բան այն չէ։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ հենց Փաշինյանի հետ։ Շուտով նա կգնա, և այս խելահեղությունը կավարտվի։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана