Վերականգնվել է պետությանը պատճառված 19 մլն դրամի վնաս
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը Ռանչպար բնակավայրի 6 հողատարածքից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19 մլն 100 հազար 394 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ



