Միքայել Սրբազանին ցանկանում են մեկուսացնել Վեհարանը գրոհելուց առաջ
АНАЛИТИКАԴատախազությունը միջնորդել է 2.5 տարվա ազատազրկմամբ դատապարտել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Օրեր առաջ դատարանը մեղավոր էր ճանաչել Սրբազանին, իսկ այժմ սկսել են լրացուցիչ լսումներ պատժաչափը որոշելու համար։ Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Շիրակի թեմի առաջնորդն մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերը վերածում է գործող իշխանությունների խստորեն քննադատելու և նրանց հողին հավասարեցնելու ներկայացումների։
Դատախազությունն էլ որոշել է միջին ազատազրկում պահանջել, թեև լավ հասկանում են, որ Աջապահյանին դժվար կլինի պահել անազատության մեջ։ Իրականում Փաշինյանի խնդիրը մեկն է՝ առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները կալանքի տակ պահել Միքայել Սրբազանին։ Խոսքը ոչ միայն ընտրություններում Միքայել Սրբազանի բավականաչափ հատու և ամուր խոսքի մասին է, այլ նաև Մայր Աթոռի հասցեին գործող իշխանությունների արշավանքի մասին։ Փաշինյանն այժմ ակտիվորեն պատրաստում է Էջմիածնում կայանալիք իր հավաքը, որի ավարտից հետո փորձելու է թարմ ուժերով գրոհել Վեհարանը՝ հասնելու Գարեգին Բ-ի հեռացմանը։ Այդ նպատակով, ի դեպ, իշխանությունները սերտորեն համագործակցում են նաև որոշ ամուսնացած քահանաների հետ։ Չի բացառվում, որ հենց վերջիններս կգտնվեն առաջին շարքերում գրոհի ժամանակ՝ Վեհափառին հեռացնելու նպատակով։
Շուշան Ասատրյան



