Սեյրան Օհանյանը զինծառայության մեջ գտնվող ԵՊՀ երկու ուսանողների արձակուրդ հայտարարեց
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ԵՊՀ երկու ուսանողներ 10 օր արձակուրդ են ստացել: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև արձակուրդ ստացած զինծառայողները:«Այս տարի ես եկել եմ նաև այնխելացի զինվորների, կրտսեր < b>հրամանատարների, սերժանտներիհետ միասին, ովքեր ձեր բուհի սաներնեն: Նրանց համապատասխանկրթության և դաստիարակությանմակարդակը նրանք այսօրօգտագործում են կրտսերհրամանատարների գործունեության իրականացման ընթացքում: Դա ամենադժվար գործերից մեկն էբանակում, որովհետև նրանք են ամենամոտը գտնվում զինվորին, նրանք են զինվորների մոտ ձևավորումհամապատասխան հատկա նիշներ, նրանք են, որ կարող են մտնել զինվորի ներաշխարհի մեջ ու այնտեղինչ-որ փոփոխություններ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ խոսքը կրտսեր սերժանտ Հարություն Զավարյանի և կրտսեր սերժանտ Հակոբ Վարդանյանի մասին է: «Նրանք երկուսն էլ սերժանտներ են, երկուսն էլ ծառայում են առաջին գծի զորամասերում: Ես շնորհակալ եմ ձեր ծառայության համար, և ձեր ընկերների, ուսանողների ու մանավանդ ձեր դասախոսների ներկայությամբ ձեզ համար լավագույն խրախուսումը կլինի 10-օրյա արձակուրդը»,- եզրափակեց նախարարը:
Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար մեդալներով, պատվոգրերով ու հուշանվերնով պարգևատրեց ԵՊՀ մի խումբ դասախոսների և ուսանողների:



