Ինչպիսի՞ն էր բժշկությունը անցյալում. սարսափեցնող ու միառժամանակ գրավիչ լուսանկարներ
ФОТО
Մենք արդեն սովորել ենք, որ ժամանակակից բժշկությունը անհավանական առաջընթաց է գրանցել, մեզ համար սովորական թվացող դեղամիջոցներն ու մեթոդիկան արդեն հրաշք չի թվում:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը` նախկինում բժիշկները շատ քիչ բան գիտեին մարդկային մարմնի մասին, բացի այդ՝ մեծ թիվ էին կազմում շառլատանները: Այդ իսկ պատճառով այն ժամանակ գոյություն ունեցող բժշկական պրոցեդուրաները անհավանականորեն տարօրինակ ու ցավոտ էին:
Հոգեբուժական կլինիկաներում հիվանդներին ծածկում էին թաց ծածկոցներով, որպեսզի հանգստացնեն:
1918թ. ռենտգեն-սենյակի բժշկական աշխատակցի կոստյումը:
Ռախիտից խուսափելու համար երեխաներին ձմռանը ուլտրամանուշակագույն ճառագայթ էին տալիս, 1925թ.
Բժիշկ Լյուիս Սեյրը սկոլյոզ է բուժում: Վիկտորինյան Անգլիայի ժամանակների լուսանկար
Բժիշկ Կլարկի մեջքի սարքը 1878թ. գովազդվում էր որպես սարք, որը թույլ է տալիս մեջքի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց քայլել օրական մի քանի րոպե կամ անգամ ժամ:
Տեղաշարժվող դեֆիբրիլյատոր, 1960-ականներ
Ֆիզիոթերապիա, 1920-ականներ
Վիրահատությունները ոչ միշտ էին անցկացվում անեստեզիայով: Հիվանդներին վիրահատությունից առաջ մի քիչ եթեր էին տալիս: Անդամահատման լուսանկարը արվել է մոտավորապես 1885 թվականին:
Հղի կնոջ անատոմիական մոդել, 17-րդ դարի 80-ականներ
Եվրոպական ծննդաբերական աթոռ, մոտավորապես 1750 թ.
Հաշմանդամի սայլակ, 1915թ.
Բուժիչ ռադիոակտիվ ջուր, մոտավորապես 1928թ.
Ոտքի պրոթեզ, 1890թ• Դաստակի պրոթեզ, մոտավորապես 1800թ.:




















































