2025 թվականի 8 ամսվա տվյալներով անցած տարվա համեմատ նվազել են սպանության դեպքերը. ՆԳՆ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում 2025 թվականի ութ ամիսների ընթացքում արձանագրված սպանությունների դեպքերը նվազել են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Կցանկանայի նշել, որ ութ ամսվա տվյալներով անցած տարվա համեմատ 2-ով նվազել են սպանության դեպքերը։ Նվազել են հրազենով կատարված հանցագործություններն առհասարակ»,-ընդգծել է Սարգսյանը։
Նա նաև արձագանքել է շրջանառվող խոսակցություններին, թե անընդհատ լուրեր են լինում այս կամ այն վայրում կրակոցների մասին, և որ երկրում այս առումով ծայրահեղ անկառավարելի վիճակ է.
«Այդ կրակոցների գերակշիռ մասը կապված է խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթների հետ և հիմնականում վերաբերում է օդաճնշիչ ատրճանակից կրակոցներին կամ օդ կրակելու դեպքերին։ Ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավարելի իրավիճակ է, դա անհիմն պնդում է»,-ասել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը 2025 թվականի 8 ամիսներին գրեթե 2 անգամ ավելի շատ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել, քան 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին։



