Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի ամենավտանգավոր պանիրը, որի միջից կարող են որդեր թռչել. չնայած դրան, պահանջարկը չի նվազում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կասու մարցուն (սարդիներեն` casu marzu, այլ անվանումներն են` casu modde, casu cundhidu, casu frazigu) Սարդինիայում արտադրվող պանրի տեսակ է, որը հայտնի է որպես պանրային ճանճերի կենդանի թրթուրներ պարունակող պանիր։ Սարդիներենից թարգմանաբար՝ casu marzu նշանակում է «նեխած պանիր», իսկ խոսակցական լեզվում օգտագործվում է նաև «որդոտ պանիր» արտահայտությունը։

Կասու մարցուն պատրաստվում է մեկ այլ տեսակի պանրից՝ Սարդինյան պեկորինոյից, որը պատրաստվում է ոչխարի կաթից։ Կասու մարցու ստանալու համար Սարդինյան պեկորինոն պահվում է սովորական պանրացման փուլից ավելի երկար, ինչը հանգեցնում է պանրային ճանճերի ձվադրման, և առաջացած թրթուրների մարսողական ակտիվության հետևանքով պանրի նեխման վիճակի։ Թրթուրները արագացնում են պանրի մեջ պարունակվող ճարպերի ճեղքման և քայքայման գործընթացը, որի պատճառով էլ արտադրանքը դառնում է փափուկ։ Այն նաև արտազատում է լագրիմա («արցունք») կոչվող հեղուկ։

Պատմությունը մեզ չի տրամադրում այդ անսովոր պանրի ծագման վերաբերյալ հավաստի փաստեր, չկան ամսաթվեր կամ պատմական ակնարկներ, որոնք կվկայեն դրա ստեղծողի մասին: Այնուամենայնիվ, Սարդինիայի բնակիչները վստահ են, որ casu marzu պանիրը գոյություն ունի մի քանի դար, և առաջ են քաշում այդ ապրանքի ծագման իրենց սեփական տարբերակները:

Կասու մարցուն ունի լեգենդար պատմություն, բայց, ամենայն հավանականությամբ, այն առաջացել է պատահաբար: Ըստ տարբերակներից ամենահավանականի, Սարդինիայի հովիվները, ովքեր արտադրում էին Պեկորինո պանիր, հաճախ բախվում էին նրան, որ պանրային ճանճերին հաջողվում էր ձվեր դնել պանրի մեջ: Մի օր էլ վարակված պանիրը դեն նետելու փոխարեն նրանցից ինչ-որ մեկը նկատել է, որ պանրային ճանճի (piophila casei) թրթուրները փափկացնում են պանիրը՝ այն դարձնելով ավելի համեղ: Այդպես էլ ծնվել է Կասու մարցուն:

Ժամանակի ընթացքում Սարդինիայում դա դարձել է սովորական և անգամ ավանդույթ, իսկ Կասու մարցուն դարձել է հայտնի ուտեստ: Այդ պանիրը պարուրված է լեգենդներով և համարվում է Սարդինիայի ամենաուժեղ աֆրոդիզիակներից մեկը: Կենդանի որդերը պարունակում են օգտակար նյութեր՝ ամինաթթուներ, որոնք օգնում են համալրել մարդու էներգետիկ պաշարները: Սարդինիայի բնակիչները պնդում են, որ թրթուրները բարերար ազդեցություն են ունենում իմունային համակարգի վրա՝ մարդու օրգանիզմը դարձնելով ավելի դիմացկուն վիրուսային հիվանդությունների նկատմամբ: Բացի այդ, այն հզոր աֆրոդիզիակ է, որը կարող է զգալիորեն բարձրացնել տղամարդկանց պոտենցիան:

Այնուամենայնիվ, հետագայում Կասու մարցուն արգելվել է Եվրոպական Միության կողմից՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու պատճառով: Բայց սարդինացիները ներկայում էլ շարունակում են Կասու մարցու արտադրել տանը և գաղտնի վաճառել այն՝ չնայած արգելքին: Կասու մարցուի մեջ գտնվող կենդանի թրթուրները անհանգստության դեպքում ունակ են ցատկել մինչև 15 սանտիմետր։ Այդ պատճառով էլ այդ պանիրը համտեսել ցանկացողներին խորհուրդ է տրվում պաշտպանել աչքերն ուտելիս։ Ընդ որում, ոմանք նախընտրում են պանիրը ուտելուց առաջ հեռացնել որդերը, մինչդեռ ոմանք էլ այն ուտում են դրանց հետ միասին։ Պանիրն ունի փափուկ, խմորանման կոնսիստենցիա և սուր համ։

Կասու մարցու ուտելիս կա նաև ալերգիայի և մարսողական խնդիրների առաջացման վտանգ։ Այդ պանիրն անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենավտանգավոր պանիր։ Բայց, չնայած բոլոր արգելքներին և վտանգներին, Կասու մարցուն շարունակում է մնալ Սարդինիայի մշակույթի և խոհարարական ավանդույթի մաս։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”