Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Արցախյան 44–օրյա պատերազմը. «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Զբոսաշրջության համաշխարհային օր, Ծովի համաշխարհային օր, Մեքսիկա՝ Անկախության պատերազմի ավարտի օր, Բելգիա՝ ֆրանկախոս հասարակության օր, Ռուսաստան՝ Նախադպրոցական հաստատությունների աշխատողների օր:

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1829– Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել են Արարատի գագաթը:

1914– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1950 – ծնվել է նկարիչ Հենրի Գարուկյանը, որը կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։

1976 – վախճանվել է հայ խորհրդային մեխանիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արտավազդ Մխիթարյանը, որի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։

2004 – Երևանի խորհուրդը հաստատել է Երևանի դրոշը:

2005 – վախճանվել է հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Իսրայել յանը:

2006 – Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք:

2008– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել նորակառույց Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ– մկրտարանի օծման արարողությունը:

2020–ադրբեջանական բանակը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա հյուսիսային և հարավային ուղղություններով՝ զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու զանգվածային օգտագործմամբ: Սկսվել է Արցախյան 44–օրյա պատերազմը:

2023–Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհահատվածում տեղադրված ադրբեջանական անցակետում գերեվարել և ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

ԱՇԽԱՐՀ

489 –օստգոթերի՝ Իտալիայի նվաճման արշավանքի ժամանակ Վերոնա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որի ժամանակ Թեոդրիխ Մեծի ղեկավարած օստգոթական բանակը հաղթել է Իտալիայի թագավոր Օդոակրի գլխավորած բանակին:

1066 –Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ Նվաճողի բանակը, նավերով անցնելով Լա–Մանշը, ափհանվել է անգլիական Պևենսի քաղաքի շրջակայքում:

1130 –Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվել են՝ ստեղծելով Սիցիլիական թագավորություն:

1480 – Իսպանիայի կառավարիչներ Իզաբելլա Կաստիլացին և Ֆերդինանդ Արագոնցին Հռոմի պապ Սիքստ 4–րդի թույլտվությամբ ստեղծել են Իսպանական ինկվիզիցիան:

1590 –Հռոմի պապ Ուրբան 7–րդը վախճանվել է Պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց:

1672 –Աֆրիկյան թագավորական ընկերությունը (Անգլիա) ստացել է Աֆրիկայի ստրուկների վաճառքի մոնոպոլ իրավունք:

1777 – Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դարձել է ԱՄՆ–ի մայրաքաղաք:

1818 – ծնվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն:

1821 – Մեքսիկան ձեռք է բերել անկախություն Իսպանիայից:

1821 – Ժան Ֆրանսուա Շամպոլ յոնը հայտարարել է, որ վերծանել է Ռոզետյան քարը:

1863 – Սանկտ Պետերբուրգում բացվել է Ռուսաստանում առաջին մանկապարտեզը:

1891 – վախճանվել է ռուս գրող Իվան Գոնչարովը:

1905– գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվել է Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվել է նշանավոր E=mc2 բանաձևը:

1913– ծնվել է աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը՝ ամերիկացի հոգեբան Ալբերթ Էլլիսը:

1917 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգան:

1931 – ծնվել է ավստրիացի երգիչ, դերասան Ֆրեդի Քուինը:

1937 –Ալբիոն քաղաքում (Նյու Յորք նահանգ) բացվել է Սանտա Կլաուսների ուսուցման առաջին դպրոցը:

1940 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինում Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան ստորագրել են Եռյակ դաշինքի պայմանագիրը:

1941 –Սիրիան հայտարարվել է անկախ պետություն:

1959 – Հոնսյու կղզում տեղի ունեցած թայֆունի զոհ է դարձել 5000 մարդ:

1984– ծնվել է կանադացի հանրահայտ երգչուհի Ավրիլ Լավինը:

1990– ԽՍՀՄ–ը մտել է Ինտերպոլի մեջ:

1991 –ԽՍՀՄ Կոմերիտմիության 22–րդ արտահերթ համագումարը որոշել է դադարեցնել կազմակերպության գործունեությունը:

1993 –վրաց–աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար, որի արդյունքում քաղաքը անցել է աբխազների ձեռքը:

1996 –գրավելով Քաբուլը՝ թալիբները կախել են Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամեդ Նաջիբուլլային:

1998– համարվում է Google որոնողական համակարգի ստեղծման օր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG