Պուտինը և Լուկաշենկոն աջակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԱԷՄԳ գլխավոր տնօրենի թեկնածությանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները աջակցել են ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Պեսկովի խոսքով՝ առաջնորդները իրենց հավանությունն են հայտնել Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումի շրջանակներում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը որևէ առարկություն չունի Գրոսիի՝ պաշտոնում նշանակման վերաբերյալ: Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Գրոսիին Բելառուսի ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար: Նա նշել է, որ կայանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքականացվել է:
Այսօր Գրոսին ֆորումի շրջանակներում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ Գրոսիի հետ: Ֆորումը տեղի է ունենում ՎԴՆԽ-ի «Ատոմ» տաղավարում սեպտեմբերի 25-ից 28-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































