Անպատժելիությունը հանգեցնում է ամենաթողության․ Թագուհի Թովմասյան
БЛОГԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս գիշեր դաժանաբար սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և նրա հետ եղած ոստիկանության ծառայողը։ Սա ոչ միայն ողբերգություն է համայնքի ու պետության համար, այլև` վկայություն, որ իրավապահ համակարգը չի տիրապետում իրավիճակին, որ զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով։ Պետք չէ սահմանափակվել միայն արձագանքով․ պետության պարտականությունն է կանխել ու նախականխել հանցագործությունները։
Չմոռանանք, որ այս տարվա սկզբին Մերձավանի փողոցում սպանվեց 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այդ դեպքի առիթով իրավապահները մեծապես կալանավորեցին Վոլոդյա Գրիգորյանի մտերիմներին ու բարեկամներին՝ ընտրությունների օրերին նրան թուլացնելու համար։ Սակայն Վոլոդյա Գրիգորյանը հաղթեց ՔՊ-ին, և հաղթեց համոզիչ՝ հակառակ բազմապիսի ճնշումներին։ Ցավոք, ընդամենը ամիսներ անց նա վճարեց իր կյանքով։
Այսօր մենք պարտավոր ենք պահանջել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ոչ թե դատապարտում և կարճաժամկետ ցուցադրական քայլեր` այլ իրական արդարադատություն, կանխարգելում և պետության արժանապատիվ ներկայություն համայնքներում : Դուք վաղուց էլ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ չեք, հիշե՛ք:
Հ.Գ. Լուսանկարում դաժանաբար սպանված Վոլոդյա Գրիգորյանն է` իր գեղեցիկ ընտանիքի հետ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



