Էրդողանն ու Ալիևը կայցելե՞ն Երևան
АНАЛИТИКА2026 թվականի գարնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կժամանեն Երևան։ Այս մասին հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ «Հաջորդ տարեսկզբին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական համայնքի գագաթնաժողովը։ Ունեցածս տեղեկություններով՝ թե՛ Ալիևն է գալու Երևան և թե՛ Էրդողանը։ Գիտեմ, որ դիվանագիտական ջանքեր են գործադրվում նաև Թրամփին Երևան բերելու համար», – ասել է նա։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այցը, ըստ էության, ցուցադրական է լինելու։ Հարևան թշնամական պետությունների ղեկավարները, իհարկե, խնդիր չունեն հենց Երևանում ցույց տալու, թե ով է իրավիճակի տերը։ Փաշինյանն էլ, անխոս, առանձնահատուկ շքեղությամբ է դիմավորելու Էրդողանին ու Ալիևին, մի քանի տակ ծալվելու նրանց առջև, հավատարմության երդումներ տալու։ Հատկապես որ ենթադրյալ այցը տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններից առաջ, և Էրդողան-Ալիև զույգին, ինչպես և արևմտյան երկրների ղեկավարներին ընդունելով, Փաշինյանը նպատակ ունի բարձրացնել իր վարկանիշը, նաև Արևմուտքից աջակցություն ստանալու։
Երկակի ստանդարտներով առաջնորդվող Արևմուտքը ընտրություններում աչք է փակելու տարատեսակ խախտումների, բռնաճնշումների, ապօրինությունների վրա, քանի դեռ Փաշինյանը անմռունչ ծառայում է նրանց, Հայաստանն էլ հեռացնում Ռուսաստանից։
Արուսիկ Սարգսյան



