ԶՊՄԿ-ում շարունակվում է թվայնացման լայնածավալ ծրագիր
ОБЩЕСТВОԱնցյալ շաբաթ մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման և աշխատավարձի հաշվառման ավտոմատ համակարգի (1С։ЗУП) ներդրումը: Ընկերության համար նախագիծն ունի ռազմավարական նշանակություն։ Ընկերության թվայնացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ այն կարևորագույն քայլերից մեկն է։
Մեր վերջնական նպատակն է բարելավել մարդկային ռեսուրսների կառավարման (HR) գործընթացները, արդիականացնել ոլորտը և համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին։
Նախագծի իրականացումով ակնկալվում է՝
Աշխատակազմի հաշվառման և աշխատավարձի հաշվարկման գործընթացների արդյունավետության բարձրացում
Տվյալների որակի և գործընթացների թափանցիկության բարելավում
Նոր համակարգում աշխատակիցների գործունեության համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծում
Այս փուլում դասընթացին մասնակցել են ծրագրի հիմնական օգտատերերը՝ այն աշխատակիցները, որոնց պարտականությունների մեջ է մտնում․
• Գործընթացների վերլուծությունը և օպտիմալացումը
• Տվյալների մշակումը
• Համակարգի թեստավորումը և կիրառումը
Տվյալների միգրացիան դարձել է հիմնական առաջնահերթություններից մեկը, որի աշխատանքներն արդեն սկսվել են հենց օգտատեր-աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում։
Հաջորդ քայլը՝ երկու համակարգերի զուգահեռ շահագործումն է, որը թույլ կտա մինչև ամբողջական անցումը համակարգին, ստուգել հաշվարկների ճշգրտությունը և հայտնաբերել հնարավոր շեղումները։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



