Էներգիա ոչ մի տեղից. պատուհանների վրա արևային վահանակները գրավում են քաղաքները
ЭКОНОМИКАԹափանցիկ արևային վահանակների շուկան արագ աճ է ապրում: Տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սովորական պատուհանները վերածել էներգիայի աղբյուրների, դառնում է ավելի արդյունավետ և մատչելի բացելով նոր հնարավորություններ քաղաքներում «կանաչ» էներգիայի համար, գրում է focus.ua–ն։
Market.us-ի նոր զեկույցի համաձայն թափանցիկ արևային վահանակների գլոբալ շուկան 2024 թվականի 17.1 միլիոն դոլարից կաճի մինչև գրեթե 107 միլիոն դոլար մինչև 2034 թվականը: Աճի հիմնական շարժիչ ուժը այսպես կոչված «շենքերի ինտեգրված ֆոտովոլտային կայանների» (BIPV) պահանջարկն է, որոնք թույլ են տալիս արևային մարտկոցները անմիջապես տեղադրել շենքերի ճակատների մեջ։
Տեխնոլոգիայի էությունն այն է, որ վահանակները էներգիա են կլանում լույսի սպեկտրի անտեսանելի մասից միաժամանակ փոխանցելով տեսանելի լույսը: Սա թույլ է տալիս դրանք օգտագործել շենքերի պատուհաններում, ջերմոցներում և նույնիսկ մեքենաների լյուկերում՝ առանց տեսարանը խոչընդոտելու: Չնայած դրանք դեռևս հեռու են լիովին թափանցիկ լինելուց, բայց ժամանակակից մասամբ թափանցիկ վահանակներն արդեն իսկ հասնում են 12.3% արդյունավետության, ինչը դրանք դարձնում է առևտրային առումով գրավիչ: Նման լուծումների ժողովրդականությունը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, դրանք լուծում են խիտ բնակեցված քաղաքներում ավանդական արևային ֆերմաների համար տարածքի պակասի խնդիրը: Երկրորդ, աշխարհի կառավարությունները ակտիվորեն խթանում են դրանց ներդրումը: Օրինակ, Ճապոնիան 1.5 միլիարդ դոլար է հատկացրել ճկուն պերովսկիտային բջիջների մշակմանը, իսկ Հնդկաստանը և ԵՄ երկրները ներդնում են «կանաչ» շինարարության նոր ստանդարտներ:
Չնայած թափանցիկ արևային վահանակների բարձր ներուժին, տեխնոլոգիան ունի նաև իր սահմանափակումները, որոնցից գլխավորը դրա բարձր արժեքն է: Թափանցիկ վահանակների արտադրությունը դեռևս զգալիորեն ավելի թանկ է, քան ավանդականները, ինչը սահմանափակում է դրանց զանգվածային կիրառումը: Սակայն, տեխնոլոգիաների կատարելագործմանը և արտադրության ծավալների աճին զուգընթաց, գները կնվազեն, ինչի հետևանքով էլեկտրական պատուհանները կդառնան ավելի ու ավելի տարածված երևույթ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



