Վիեննայում կայացած «Նորարարությունը քաղաքականության մեջ 2026» մրցանակաբաշխության գալա միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեցանք նաև ես և Atom Mkhitaryanը․ Աննա Կոստանյան
БЛОГԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Օրեր առաջ Վիեննայում կայացած «Նորարարությունը քաղաքականության մեջ 2026» մրցանակաբաշխության գալա միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեցանք նաև ես և Atom Mkhitaryanը՝ որպես ՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման արտաքին կապերի հանձնախմբի պատասխանատու պատվիրակներ: Այս կարևոր միջոցառմանը ներկայացված էին Եվրոպայի 34 երկրների 1000-ից ավելի անձանց և կազմակերպություններից հայտագրված նախագծեր, որոնցից հաղթող ճանաչվեցին միայն ութը` վերջին փուլ անցած 300 հայտից: Մասնակիցների շարքում էին քաղաքական գործիչներ և առաջնորդներ, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և այլ ոլորտների նորարարական ծրագրեր ներկայացրած անհատներ։

- Կրթություն
- Տնտեսություն
- Կլիմայի պաշտպանություն
- Ժողովրդավարական տեխնոլոգիաներ
- Լոկալ զարգացում
- Հանրային առողջություն
- Սոցիալական համախմբվածություն և ինտեգրում։
Ահա այս կատեգորիաներում հնարավորություն կար հայտագրվելու և ներկայացնելու ինչպես մասնավոր, այնպես էլ պետական աջակցության նորարարական ծրագրեր, որոնք հանրային կյանքի կազմակերպումն ավելի արդյունավետ կդարձնեին։
Դե իսկ մենք ծանոթացանք Եվրոպայի տարբեր անկյուններից ներկայացված նորարարական լավագույն փորձին, ձեռքբերեցինք կարևոր կապեր մրցանակաբաշխության եզրափակչի մասնակիցների և միջոցառման համակարգող գործընկերների հետ, ովքեր իրենց նոր գաղափարներով կարող են օգտակար լինել այստեղ՝ մեր տեղական բարեփոխումների ծրագրերում հետաքրքիր գաղափարներ ներկայացնելու հարցում։
Այս ու նմանատիպ նոր ծանոթություններն ու կապերն ապահովում են հետագա արժեքավոր համագործակցություններ։
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»