Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արվեստի գլուխգործոցների ռուսական մեծ պահոցը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տրետյակովյան պատկերասրահը կամ, ինչպես ընդունված է ասել, Տրետյակովկան թանգարան է, որն ունի հարուստ հավաքածու և հայտնի է բազմաթիվ գաղափարներով ու նախագծերով: Ահա թե ինչու է Տրետյակովյան պատկերասրահը ձեռք բերել այդքան լայն ժողովրդականություն և գրավել արվեստի իսկական գիտակների ուշադրությունը ամբողջ աշխարհից: Նույնիսկ մարդիկ, ովքեր, կարծես, հեռու են նման «բարձր հարցերից», ձգտում են այցելել դրա սրահներ՝ ծանոթանալու վրձնի մեծ վարպետների աշխատանքներին:

Լինել Մոսկվայում և չգնալ Տրետյակովկա՝ դժվար է պատկերացնել, քանի որ այն սովորաբար ներառված է բոլոր էքսկուրսիոն ծրագրերում: Տրետյակովյան պատկերասրահը, որպես Ռուսաստանի ամենահայտնի մշակութային հաստատություններից մեկը, հռչակում է իր գործունեության չորս հիմնական նպատակները՝ պահպանել, հետազոտել, ներկայացնել և տարածել արվեստը:

Տրետյակովյան պատկերասրահի պատմությունն սկսվել է նրա հիմնադրից։ Դա Պավել Միխայլովիչ Տրետյակովն էր, որը պատկանում էր հայտնի առևտրական ընտանիքի և ոչ մի կապ չուներ մշակույթի հետ. նրա ծնողները զբաղվում էին բացառապես առևտրով։ Բայց քանի որ Պավելը պատկանում էր հարուստ ընտանիքի, նա ստացել էր այն ժամանակների համար գերազանց կրթություն և ուներ մեծ տենչ ու հետաքրքրություն գեղեցկության նկատմամբ։ Ավելի մեծ տարիքում նա միացել էր, ինչպես հիմա կասեին, ընտանեկան բիզնեսին։ Սակայն, չնայած իր ծայրահեղ զբաղվածությանը, Պավել Միխայլովիչը չէր հրաժարվել արվեստի հանդեպ իր կրքից։ Պատկերասրահի բացումից երկու տարի առաջ նա սկսել էր ձեռք բերել հոլանդացի վարպետների նկարներ: Տրետյակովի լեգենդար հավաքածուի սկիզբը դրվել է 1856 թվականին, և մի քանի տասնամյակի ընթացքում այն ընդլայնվել է: Նա հավաքում էր ոչ միայն ականավոր նկարիչների նկարներ, այլ նաև բարեկամական հարաբերություններ էր պահպանում երիտասարդ նկարիչների հետ՝ միևնույն ժամանակ օգնելով նրանց։ Եվ այսպես, 1892 թվականի ամռանը Պավել Միխայլովիչը իր հավաքածուն նվիրաբերել է Մոսկվային։ Նման կերպ էլ Տրետյակովյան պատկերասրահը դարձել է Ռուսաստանի առաջին հանրային թանգարանը։ Մոսկվայի իշխանությունները նույնպես նպաստել են թանգարանի հավաքածուի ընդլայնմանը՝ քաղաքային գանձարանի հաշվին ձեռք բերելով համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներ: Մինչև Ռուսաստանի համար ճակատագրական դարձած 1917 թվականը Տրետյակով յան պատկերասրահն արդեն ուներ 4 հազար պահեստային միավոր: Մեկ տարի անց՝ արդեն բոլ շևիկյան կառավարության օրոք, թանգարանը ստացել է պետական կարգավիճակ:

Լավրուշինսկի նրբանցքի 10 հասցեում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր շենքը նախկինում պատկանել է հիմնադրի ընտանիքին, և Տրետյակովն ինքը ապրել է այդ տանը։ Հետագայում վաճառականի կալվածքը բազմիցս վերակառուցվել է։ Պատկերասրահը զբաղեցրել է նաև գլխավոր շենքին հարակից շենքերը։ Այսօր տեսանելի ճակատային մասը կառուցվել է անցյալ դարի սկզբին, հեղինակը եղել է Վասնեցովը։ Շենքի ոճը նեոռուսական է, և դա պատահական չէ. այն նաև նախատեսված է ընդգծելու այն փաստը, որ թանգարանը ռուսական արվեստի նմուշների պահոց է։ Նույն գլխավոր ճակատային մասում այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի զինանշանի՝ Սուրբ Գեորգիի ու վիշապի բարձրաքանդակ պատկերը։ 1930 թվականին գլխավոր շենքի աջ կողմում կառուցվել է լրացուցիչ սենյակ՝ ճարտարապետ Շչուսովի նախագծով։ Նախկին վաճառականական կալվածքի ձախ կողմում գտնվում է ինժեներական շենքը։ Բացի այդ, Տրետյակովյան պատկերասրահը Կրիմսկի վալում ունի համալիր, որտեղ, մասնավորապես, անցկացվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ: Տրետյակովյան պատկերասրահին են պատկանում նաև Տոլմաչիի ցուցասրահը, Սուրբ Նիկողայոսի թանգարան-տաճարը, ինչպես նաև Վասնեցովի թանգարանը, ժողովրդական նկարիչ Կորինի տուն-թանգարանը և քանդակագործ Գոլուբկինայի թանգարան-արվեստանոցը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”