Ереван, 04.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մինչև հիմա սպասում եմ Կարենիս, հույսս չեմ կորցրել». Կարեն Հովսեփյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Հադրութում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս շատ աշխույժ, աշխատասեր, ջիգյարով, ուշադիր, լրիվ ուրիշ երեխա էր։ Միշտ ասում էր՝ մա՛մ ջան, երբ մեծանամ, չեմ թողնելու աշխատես, մեծանամ՝ քեզ թագուհու նման եմ պահելու։ Շատ էի աշխատում, որ կարողանամ աղջկաս և տղայիս ամեն ինչ ապահովել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Նարինեն՝ Կարենի մայրիկը։ Կարենը ծնունդով Արթիկ քաղաքից է։ «Տարրական դասարաններում էր, երբ տեղափոխվեցինք Ռուսաստանի Դաշնություն։ Ուսումը Ռուսաստանում շարունակեց։ Նաև սպորտի էր հաճախում։ Հայաստանում նկարչության էր հաճախում։ Շատ հետաքրքրասեր էր, ամեն խմբակ ուզում էր հաճախել։ Բարձր առաջադիմություն չի ունեցել, եթե ցանկանում էր, լավ էր սովորում, չէր ուզում, չէր սովորում։ Մաթեմատիկան Կարենիս սիրելի առարկաներից էր։ Սիրում էր իրենից ավագների հետ շփվել, մե՛կ մի բան էր պատրաստում, մե՛կ այլ բան կառուցում»,-նշում է մայրիկը։

Եվ ժպիտով է պարուրում մեր զրույցը՝ դեպք է եղել, երբ դպրոց գնալիս որդին պայուսակը տանն է մոռացել։ «Մեր հարևանը գոռում էր հետևից՝ Կարե՛ն ջան, ո՞ւր ես գնում։ Արձագանքում էր՝ դպրոց։ «Բա պայուսակդ ո՞ւր է»։ Հետաքրքիր, ծիծաղաշարժ պատմություններն իրենից անպակաս էին։ Նաև օր չէր լինում, որ առանց քերծվածքի տուն գար, իր աշխուժության հետևանքն էր։ Փոքր ժամանակ, երբ սպիտակ շորեր, կոստյում էր հագած լինում, ոտքից գլուխ սևացած հագուստով էր տուն գալիս։ Բայց երբ մեծացավ, կոշիկի վրա մի կետ անգամ չէիր տեսնի։ Կատարյալ մաքուր էին կոշիկները։ Մաքրասեր էր, հիշելով իր մանկությունը՝ երբեմն ինքս զարմանում էի։ Հոգնած տուն էի գալիս, ասում էր. «Մա՛մ ջան, դու ոչ մի բան մի արա, ես ամեն ինչ կանեմ, դու հանգստացիր»։ Այնքան կապված էր քրոջ հետ։ Երբ քույրիկն ամուսնացավ, մի քանի օր տուն չեկավ, ընկերոջ տանն էր մնում, չէր հարմարվում, որ քույրիկն էլ մեր տանը չէ, ամուսնացել է։ Քույրիկն իրենից երեք տարով մեծ է։ Հոկտեմբերի 16-ին Կարենս կդառնար 25 տարեկան»։

Ռուսաստանի Դաշնությունում դպրոցն ավարտելուց հետո Կարենը ցանկացել է Ոստիկանության դպրոց ընդունվել։ «Պետք է պարտադիր բանակում ծառայեր։ Ասաց՝ այս տարի գործերս չեմ տա, Հայաստանում կծառայեմ, հետո հետ կգամ Ռուսաստան, կընդունվեմ։ Դպրոցն ավարտեց, ուսման ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկեցինք, սպասում էինք, որ ծառայի, վերադառնա, հետո արդեն մնացյալ հարցերը կկազմակերպեինք, բայց բոլոր նպատակներն ու երազանքներն այդպես էլ կիսատ մնացին»։

2019 թվականի հունվարի 18-ին Կարենը մեկնում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Հադրութում։ Մայրիկն ասում է՝ իհարկե, դժվարություններ ևս ունեցել է ծառայության ընթացքում, որոնց մասին իրեն երբեք չի պատմել, դրանց մասին նա շատ հետո ուրիշներից է իմացել։ «Անընդհատ նկարներ էր ուղարկում ինձ։ Երբ ծանոթ մեկն էր գնում իրենց մոտ ծառայելու, անպայման պատմում էր ինձ, բայց երբեք չի խոսել դժվարությունների մասին։ 15 օր դիրքերում էին, 15 օր՝ զորամասում։ Իրեն ամեն ինչ էլ ուղարկել եմ, որ որևէ բանի կարիք չունենա։ Երբ պետք է դիրքեր բարձրանային, պարտադիր իր քարտին գումար էի ուղարկում, որ ինչ իրեն անհրաժեշտ է, գնի։ Ոչնչից չէր նեղվում։ Պատերազմից երևի մեկ ամիս առաջ էր, իրեն «կորդ» տեսակի զենք էին տվել, ասել՝ դու շատ լավ ես տիրապետում դրան։ Ինձ ասաց. «Մա՛մ, ինձ ուզում էին սերժանտի կոչում տային, բայց չուզեցի։ Մեկ է, ես բոլորի հանդեպ էլ ուշադիր եմ, ինձ վստահում են, կոչումն ի՞նչ եմ անում»։ Իրոք, Կարենիս շատ էին վստահում, իրեն և մյուս տղաներին առաջնագիծ էին ուղարկում»։

Որդու և մայրիկի վերջին զրույցը սեպտեմբերի 26-ին էր։ «Կարենս ամեն օր զանգում էր, առօրյա զրույց էինք ունենում՝ ի՞նչ կաչկա, ո՞նց ես։ Այդ ընթացքում տեղափոխվել էի Հայաստան, ասացի՝ կծառայի, կվերջացնի, միասին կվերադառնանք Ռուսաստան։ Աշխատանքի համար ինձ կանչում էին, բայց չգնացի՝ գուցե Կարենս իմ կարիքն ունենա, ոնց իրեն թողնեմ, գնամ։ Սեպտեմբերի 26-ին ժամը 11-ի կողմերը զանգահարեց։ Այդ ժամանակ ընկերուհուս տանը նստած սուրճ էինք խմում։ «Մամ ջան, ի՞նչ կա-չկա, կյանքս, բան չմնաց՝ չորս ամիս, կպրծնեմ, կգամ, չնեղվես»։ Դա մեր վերջին զրույցն էր»։

Կարենը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ «Իրենց հրամանատարն ինձ ասել է՝ այդ օրը նա չպետք է այդ դիրքը բարձրանար, բայց քանի որ իր ընկերները պետք է գնային, Կարենն ասաց, որ իր ընկերների հետ պետք է լինի։ Իմացել են, որ պետք է հարձակում լինի։ Անգամ ատամը ցավելիս է եղել, ուռած, դեղ է խմել, ու բարձրացել են դիրքեր։ Ընկերն էլ նույն բանն է ասում. «Կարենն այնտեղ չպետք է գնար, բայց քանի որ հիմնականում քիչ ծառայած երեխեք էին, Կարենն էլ գնաց հետները»։ Թշնամին առաջինն իրենց դիրքով է ներխուժել։ Կարենս առաջին զոհերից է եղել։ 105 դիրքում 10 հոգով են եղել, իրենց սպան լքել է դիրքը, տղաները դիմադրել են։ 7 հոգով «մնացել» էին այդ դիրքում։ Չորս ամիս անց նոր միայն երեխեքին գտել ենք, ԴՆԹ հետազոտությամբ հաստատել նրանց ինքնությունը։ Դեկտեմբերի 15-ին տղաներին դուրս բերեցին դիրքերից, հունվարի 26-ին հաստատվեց ինքնությունը։

Տղաները, որոնք մի կերպ են մազապուրծ եղել, ամեն ինչ պատմել են, օրինակ՝ թե ինչ է տեղի ունեցել գիշերը, ինչպես են տղաները սկսել պատրաստվել։ Կարենս մատաղ է խոստացել, ասել՝ գնալու եմ Սերոբենց տնից գառ բերեմ, մատաղ անենք։ Սերոբն իր հետ զոհված տղաներից է։ Որոշ ժամանակ հետո Կարենիս փոխարեն ես Սերոբի տանից գառ բերեցի ու մատաղ արեցի։ Երբ փնտրում էինք մեր որդիներին, ծնողներով ծանոթացանք, սկսեցինք շփվել, շատ մտերմացանք։ Ես ամեն ջանք գործադրում էի, որ գտնեմ բոլորին, ովքեր եղել են Կարենիս հետ, ուզում էինք հստակ իմանալ, թե որ դիրքում են եղել, ինչ է պատահել։ Մի այլ տեսակի փորձություն էր, երբ օրեր շարունակ իրեն էինք փնտրում։ Ամեն օր հիվանդանոցներում շրջում էինք, մտածում՝ գուցե անգիտակից երեխաների մեջ է, կամ հիշողության հետ խնդիր ունի: Շատ ծանր օրեր ենք ապրել։ Ես ու եղբայրս ամեն հնարավոր տեղում իրեն ենք փնտրել։ Երբ իրեն փնտրելու ժամանակ ասում էին՝ գուցե այլ տեղում է, այլ գծում, ուղղակի չի կարողանում զանգահարել, միշտ հակադարձում էի՝ եթե Կարենս շնչեր, անգամ թուրքի ձեռքից հեռախոսը կվերցներ ու կզանգեր ինձ, որ չանհանգստանամ։ Ասում էի՝ հաստատ իմ Կարենս...»։

Ապրելու ուժի մասին։ «Մինչև հիմա սպասում եմ Կարենիս, հույսս չեմ կորցրել, որովհետև չեմ տեսել իրեն։ Օրերս թոռնիկիս ծննդյան օրն էր, ու մտովի տեղափոխվեցի այն օրեր, երբ զանգահարեցի Կարենիս ու հայտնեցի լուրը՝ քույրիկդ երեխա է ունեցել։ Այնքան էր ուրախացել։ Կարենից հետո աղջիկս տղա ունեցավ և անվանակոչեց եղբոր անունով։

Հիմա, երբ ծնողներով զրուցում ենք իրար հետ, և մեկը պատմում է իր տղայի մասին, ինձ թվում է՝ իմ Կարենի մասին է պատմում։ Բոլորն այնքան հրաշալի տղաներ են, մեկը մյուսից լավը, այնքան իրար նման»։

Հ. Գ. Կարեն Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроений