«Իմ կյանքում եղել է այնպիսի մեկը, ում համար շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա սիրել…». ո՞վքեր են եղել Արսեն Լևանյանի նախկին սերերը
ФОТО
Դերասան, ով հանրության լայն զանգվածին հայտնի դարձավ, երբ նկարահանվեց «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում, այնուհետև քննադատվեց այդ սերիալում կերպարը ճիշտ չկերտելու համար:
Մի կողմ դնելով իր դերասանական գործունեությունը և մերժելով բոլոր հրավերները այսօր նա խոստովանում է, որ այս պահին իր ուշադրությունը սևեռված է միայն իր երաժշտական գործունեության վրա:
Որոշ ժամանակ առաջ բուռն քննարկվում էր, ոչ թե դերասանի ստեղծագործական, այլ անձնական կյանքը` ամուսնութնյունը, սիրելիի` նախկինում ամուսնացած լինել չլինելն ու երեխաներ ունենալը:
Ստորև Past.am-ը ներկայացնում Արսեն Լևոնյանի անկեղծ խոստովանությունները իր անցած սերեի մասին:
Կար ժամանակ, երբ Արսեն Լևոնյանի անձնական կյանքը բաց էր բոլորի համար: Քննարկում էին նրա ցանկացած գրառում, լուսանկար, վերագրում էին տարբեր աղջիկների հետ սիրավեպեր, ուշադրությունից դուրս չէր մնում նաև Արսենի որևէ սրճարան կամ ակումբ գնալը որևէ աղջկա հետ:
Իսկ ովքեր են եղել իրականում Արսեն Լևանյանի սիրելիները:
Տարիներ առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ դերասանը ունի սիրելի Արև անունով: Պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը: Զույգը ծանոթությունը տեղի է ունեցել երևանյան ակումբներից մեկում:
«Ակումբներից մեկում, որտեղ պարբերաբար համերգներ են տեղի ունենում, ես նվագում ու ասմունքում էի: Այդ համերգներից մեկի ժամանակ էլ հանդիպել եմ Արևին»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նծել է դերասանը:
Սակայն այս հարաբերությունները երկար չի շարունակվում: Որոշակի ժամանակ շփվելուց հետո զույգն բաժանվում է:
Այնուհետև ողջ համացանցը ողողվեց Արսեն Լևոնյանի նոր սիրելիի հետ լուրերով ու լուսանկարներով: Գաղտնի չէր պահում նաև հենց ինքը դերասանը, որ նրա սիրտն այլև ազատ չէ: Նրա նոր ընտրյալը Նոնա անունով երիտասարդ աղջիկն էր:
«Կողքիս է իմ սիրած մարդը, ով ինձ համար ընտանիք է»:
Նրանք որոշ ժամանակ նաև միասին են ապրել: Սակայն նրանք նույնպես բաժանվում են:




















































