Բանավեճի պահանջ` ՀԷՑ-ի շուրջ
ПОЛИТИКАՀայաստանի էներգետիկ համակարգի փլուզման վտանգը օր օրի ավելի ակնհայտ է դառնում։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, արձագանքելով ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին, հանդես է եկել ուղիղ եթերում բանավեճի առաջարկով։ Նա կոչ է արել, որ հասարակությունը լսի ոչ թե մեկ կողմի մեկնաբանությունները, այլ բոլորի խոսքը՝ իր, ՀԾԿՀ նախագահի և ժամանակավոր կառավարչի։ «Կազմակերպեք ուղիղ եթեր, մեր ժողովուրդը պետք է տեսնի և լսի բոլորիս բաց խոսքը»,- ասել է Ղազինյանը։
Կարծես թե որևէ շահագրգիռ կողմ չպետք է հրաժարվի բանավեճից։ Էներգետիկ համակարգի վիճակը ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու, և այստեղ թաքցնելու ոչինչ չպետք է լինի։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը տարիներ շարունակ զարգացվել է Սամվել Կարապետյանի ներդրումներով։ Նրա կառավարման օրոք համակարգը կարողացավ հաղթահարել ֆինանսական և տեխնիկական բարդությունները։ Այսօր, երբ ընկերության կառավարումը բառի ուղիղ իմաստով խլել են քպ֊ականները, վարկանիշային կազմակերպությունները արձանագրում են անկում ընկերության գործունեության նեջ։
Հասարակությունը սպասում է ոչ թե հայտարարությունների հերթականությանը, այլ փաստերի բաց խոսքին։ Ուղիղ եթերում բանավեճը հենց այն ձևաչափն է, որը կարող է ցույց տալ՝ ի՞նչ է իրականում կատարվում ՀԷՑ-ում և ո՞ր ուղղությամբ է շարժվում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։



