Ռուսաստանում սկսվել են ներմուծվող բաղադրիչների փոխարինմամբ ՄՍ-21 երկրորդ մարդատար ինքնաթիռի փորձարկումները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրկուտսկի ավիացիոն գործարանը ձեռնամուխ է եղել ներմուծվող բաղադրիչների փոխարինմամբ ՄՍ-21 երկրորդ մարդատար ինքնաթիռի փորձարկումներին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ինչպես տեղեկացնում է Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմի մեջ) մամուլի ծառայությունը, փորձարկումների շրջանակում նախատեսվում է ստուգել վառելիքի համակարգը, հիմնական շարժիչները, օժանդակ էներգաուժային սարքավորումը, ինչպես նաև «ինքնաթիռի համակարգերն ու սարքավորումները՝ միացված շարժիչներով»։
Նշվում է, որ մինչև այդ ինքնաթիռում փոխարինվել են ներմուծվող բաղադրիչները, այդ թվում՝ խցիկի կառավարման մարմինները, կառավարման համակարգի շարժաբերները, անիվների արգելակման համակարգը, հիմնական և օժանդակ էներգաուժային սարքավորումները, վառելիքի համակարգը, անիվները, անվադողերը և այլ համակարգեր։ Ինքնաթիռում արդեն անցկացվել են շասիի և կառավարման համալիր համակարգի փորձարկումներ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, «Ռոստեխ» պետական կորպորացիան մտադիր է 2026 թվականին սկսել ՄՍ-21-ի սերիական արտադրությունը։ Ըստ պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովի տվյալների, ռուսաստանյան ավիաձեռնարկությունները արտադրել են ՄՍ-21-ի ավելի քան 70 համակարգեր և ագրեգատներ։
ՄՍ-21-ը նախատեսված է 163-ից մինչև 211 ուղևորի համար և հավաքվում է Իրկուտսկի ավիացիոն գործարանում։ Մոդելի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին, իսկ 2020 թվականի դեկտեմբերին ինքնաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել ռուսաստանյան ՊԴ-14 շարժիչով։ 2029 թվականին նախատեսվում է հասնել տարեկան 72 ՄՍ-21 ինքնաթիռի արտադրության։
Հետևեք մեզ՝ այստեղ



