Սպայկան միշտ կանգնած է լինելու հայ գյուղացու կողքին՝ մնալով Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմքում
ВИДЕОՍպայկան միշտ գյուղացու կողքին է․ շուրջ քսան տարի մեր գործընկեր այգեգործները վստահ են, որ իրենց բերքը ծառից կախված չի մնա։
Օգոստոսի վերջից ՌԴ-ում Սպայկայի տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով շուրջ 20 օր մթերումները դադարեցվեցին։ Ապրումակցելով քրտնաջան աշխատող գյուղացու սպասումներին և գիտակցելով մթերումների դադարի ծանր հետևանքները գյուղացու կյանքում՝ ընկերության ղեկավարությունը վերադասավորեց իր լոգիստիկ հնարավորությունները և որոշում կայացրեց վերսկսել մթերումները թեկուզև պահեստավորման նպատակով՝ անգամ առանց արտահանման հստակ ապագայի։
Սպայկան կարևորում է այն գիտակցումը, որ ԵԱՏՄ, և հատկապես՝ ՌԴ շուկան, շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ու ներկայումս անփոխարինելի ուղղությունը։ Միաժամանակ, մեր երկրի տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է նաև արտահանման նոր շուկաների աստիճանական զարգացում։
Սպայկան միշտ կանգնած է լինելու հայ գյուղացու կողքին՝ մնալով Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմքում և նպաստելով մեր երկրի տնտեսական կայունությանը։ Մենք վստահ ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր կառուցողական հանգուցալուծումը՝ ի շահ Հայաստանի ու մեր գործընկերների։
1
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
Самая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниям



