Ղազախստանը վերսկսել է Ադրբեջանի միջոցով նավթի մատակարարումները
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանը վերսկսել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով, որը դադարեցվել էր օգոստոսին: Դրա մասին ТАСС-ին հայտնել է «Казмунайгаз» ԲԸ ազգային ընկերությունը:
««Казмунайгаз»-ը վերսկսել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով: Սեպտեմբերի 13-ին Ակտաու նավահանգստից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար է առաքվել 8800 տոննա Քաշագանի նավթ, իսկ հաջորդ առաքումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին»,- ասված է հայտարարության մեջ: Ընկերության մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ «այդ երթուղով մատակարարումները դադարեցվել էին այս տարվա օգոստոսին»:
Ավելի վաղ Ղազախստանը ժամանակավորապես վերաուղղորդել էր նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղուց դեպի Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշար, երբ հուլիսի 23-ին British Petroleum-ը հայտնել էր ադրբեջանական նավթի օրգանական քլորիդներով աղտոտման հնարավոր խնդիրների մասին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































