Յամալն աջակցել է Ռեշֆորդին` «Բարսելոնայի» կազմում նրա առաջին դուբլից հետո
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը սոցիալական ցանցերում արձագանքել է թիմակից Մարկուս Ռեշֆորդի՝ կատալոնական ակումբի կազմում խփած առաջին դուբլին։
Անգլիացի հարձակվողը իր առաջին գոլերը խփել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում՝ «Նյուքասլի» դեմ խաղում (2:1):
Վերջերս հայտնի դարձավ, որ Յամալը վնասվածք ունի աճուկի հատվածում, ինչը խանգարում է նրան լիարժեք մարզվել և խաղերին մասնակցել։ Այդ պատճառով նա բաց է թողել վերջին հանդիպումը։
Հիշեցնենք, որ այս ամառ «Բարսելոնան» մեկ մրցաշրջանով վարձակալությամբ ձեռք է բերել Մարկուս Ռեշֆորդին «Մանչեսթեր Յունայթեդից»՝ հետագա գնման իրավունքով։
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» կմրցի «Պարի Սեն-Ժերմենի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































