67-ամյա Մադոննան նոր ֆոտոշարք է իրականացրել ու հայտարարել նոր ալբոմի թողարկման մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
67-ամյա Մադոննան լուսանկարվել է նոր ալբոմի թողարկման համար, որը նախատեսված է 2026 թվականին: Երգչուհին լուսանկարները հրապարակել է իր Ինստագրամում:
Հայտնի է, որ նոր ալբոմը կլինի 2005 թվականի «Confessions on a Dance Floor» ալբոմի անմիջական շարունակությունը, որը դարձավ նրա կարիերայի ամենահաջողակներից մեկը։
Այս օրերին քննարկումները հիմնականում կենտրոնացած են ոչ թե երգչուհու աշխատանքի, այլ նրա արտաքին տեսքի վրա։ Նրան հաճախ քննադատում են ֆիլտրերի չափազանց օգտագործման և բացահայտ լուսանկարներ հրապարակելու համար։ Մի քանի տարի առաջ ռեփեր 50 Cent-ը ծաղրել էր նրան՝ ասելով, որ իր տարիքում «ժամանակն է հանգստանալ»։ Սակայն Մադոննան չի արձագանքում քննադատությանը և պնդում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է։ Գրում է Spletnik-ը:
Հիշեցնենք, որ երգչուհի Մադոննան երկու անգամ ամուսնացած է եղել՝ դերասան Շոն Փենի և ռեժիսոր Գայ Ռիչիի հետ։ Նա իր ավագ դստերը՝ Լուրդեսին, ունեցել է ընկերոջ՝ Կառլոս Լեոնի հետ, իսկ որդուն՝ Ռոկոյին՝ երկրորդ ամուսնու՝ Գայ Ռիչիի հետ։ Այս ամուսնության ընթացքում զույգը նաև որդեգրել է Դեյվիդ Բանդային։ Զույգը բաժանվել է 2008 թվականին, և շուտով երգչուհին որդեգրել է ևս երեք երեխա՝ դստերը՝ Մերսիին, և երկվորյակներ՝ Ստելլային ու Էսթերին։ Մադոննան անցյալ ամռանից հանդիպում է ֆուտբոլիստ Աքիմ Մորիսի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































