Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն. Զաքարյան
БЛОГԻ՞նչ կլինի, եթե օրինակ Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար, տոտալ շրջափակման մեջ լինեն, այնուհետ անօգնական, ուժասպառ ու սովահար վիճակում, ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեն 60 անգամ գերազանցող հարևանի կողմից:
Ի՞նչ կլինի օրինակ Կոսովոյի, Դոնբասի, Աբխազիայի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց ժողովրդի անվտանգության երաշխավորը լինեին Հայաստանի գործող կառավարիչիների նման մեկը:
Ի՞նչ կլիներ օրինակ Կոսովոյի, Աբխազիայի, Դոնբասի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց հետ վարվեն այնպես, ինչպես միջազգային հանրություն համարվող երկրները վարվեցին բենի տեղահանման ենթարկված Արցախի ու նրա ինքնորոշման իրավունքի հետ:
Շարունակ հումանիտար օգնություն ստացող Գազայի համար, միջազգային հանրությունն աղմուկ է բարձրացնում, Իսրայելի դեմ սանկցիաներ են փորձում կիրառել և այլն: Արցախը 9 ամիս սովի մատվեց, տոտալ սահմանափակումների մեջ, ռազմական ագրեսիայի ու բռնի տեղահանումների ենթարկվեց, ցեղասպանության ռիսկերի միջով անցավ ու ոչ մի միջազգային արձագանք Ադրբեջանի դեմ: Ոչ մի սանկցիա, ոչ մի փաստաթուղթ ՄԱԿ -ում կամ այլ տեղ:
Լավ, ասենք, թե Հայաստանի կառավարիչները դավաճան, տգետ ու ազգակործան են: Իսկ որքանո՞վ է արդարացված, բարեկամի դեմքով Հայաստանին ժպտացող, բայց միաժամանակ թշնամու ռազմական ագրեսիան ու հայկական Արցախի հայաթափումը շնորհավորող երկրների վարքը:
Քաղաքական իմաստով նորմալ է: Ուղղակի մենք պետք է վերջապես հասկանանք, որ սեփական շահերի համար այլ ազգեր կործանող աշխարհում չի՛ կարելի Նիկոլի պես վարչապետ ունենալ:
Լիբերալիստական, գլոբալիստական, փողի, նավթի, գազի և դավաճանության այս արյունոտ ու էժանագին խաղերի մեջ, հուսադրողն արցախցիների կեցվածքն է: Խելամիտ, համբերատար ու անկոտրուն:
Նրանք գիտեն, որ միևնույն է վերադառնալու են դեպի աշխարհի ամենահայկական հայրենիքը, իրենց դարավոր օջախները:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



