Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման համար այն պայմանով, որ հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք չէ՞ որ հասկանում ենք, և նախագահ Պուտինը քանիցս դա ասել է, որ, միևնույն է, վերջին հաշվով փոխզիջումներն են կայուն պայմանավորվածությունները։ Եվ մենք պատրաստ ենք դրանք փնտրել այն պայմանով, որ անվտանգության ոլորտում մեր օրինական շահերը, ռուսների օրինական շահերն Ուկրաինայում ապահովվեն այնպես, ինչպես որ կապահովվեն նաև նման պայմանավորվածության մյուս մասնակիցների օրինական շահերը», – ասել է նա «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» ծրագրում։
Բացի այդ, ՌԴ արտգործնախարարի խոսքով, ԱՄՆ նախագահ «Թրամփի վարչակազմի դիրքորոշման մեջ առկա է ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրների ըմբռնում, և նրանք այդ մասին հրապարակայնորեն հայտարարել են, և առկա է այն բանի ըմբռնումը, որ Ղրիմում և այլ տարածքներում անցկացված հանրաքվեները չի կարելի անտեսել»։
«Եվ ցանկացած պայմանավորվածության մեջ հարկավոր է անպայմանորեն հաշվի առնել այդ հանրաքվեների արդյունքները։ Թե կոնկրետ ինչպես՝ միանգամից թե փուլ առ փուլ, դա այլ հարց է։ Նրանք ճանաչել են մեր մոտեցումների էությունը և աշխատում են դրա հիման վրա», – նշել է Լավրովը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































