Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Լարսի անցակետում կրկին կուտակումներ են․ ինչ խնդիրներ է դա ստեղծում հայկական արտահանողների համար

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գյուղմթերք արտահանող Հայաստանի ամենախոշոր՝ «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին զուգահեռ ահազանգեր են հնչում Լարսում կուտակումների եւ դրանց հետեւանքով առաջացած խնդիրների մասին։

«Ահազանգեր եմ ստանում բեռնափոխադրողներից, որ արդեն մի քանի օր է՝ այսպես կոչված «կանաչ ուղին» նորմալ չի գործում, ընդամենը 50-70 բեռնատար է անցնում օրվա ընթացքում։ Սրա հետեւանքով շուրջ 3 հազար բեռնատար է սպասում հերթի մեջ։ Ասում են՝ արհեստական խոչընդոտներ են, նորմալ թողունակության դեպքում օրական առնվազն 150 բեռնատար պետք է անցնի։ Բեռնատարների վարորդները երբեմն ստիպված են նյութապես շահագրգռել, որ կարողանան անցնել։ Թե վրացական, թե ռուսական հատվածում այդ խնդիրները կան»,– NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ «Սպայկա» ընկերության բեռնատարերը չեն կարողանում տեղաշարժվել Ռուսաստանի Դաշնության տարածքում եւ գյուղմթերքը հասցնել վերջնակետ։ Դրա հետեւանքով ընկերությունը երկու օր առաջ հայտնել էր, որ կրել են շուրջ 2 միլիոն դոլարի վնաս։ Թե ինչու է ռուսական կողմը խոչընդոտներ առաջացնում, պարզ չէ։ Վերջին տեղեկությունը ընկերությունից հայտնել են երկու օր առաջ՝ նշելով, որ իրենց իրավաբանները տեղում փորձում են պարզել խնդիրը։ Ընկերության հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։ Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերյալ։ Լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ խնդիրը մասնավոր ընկերության հետ է կապված՝ հորդորելով կապ հաստատել ընկերության հետ։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի բացառում, որ իրավիճակը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Եթե հաշվի առնենք, որ «Սպայկան» գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունն է, ինչպես նաեւ սեփական արտադրանքը ունի, կարծում եմ՝ խորքում կան քաղաքական հարցեր։ Ասում են՝ պարբերաբար փաստաթղթային խնդիրներ են եղել, բայց դրանք շատ ժամանակ առաջանում են որոշակի անհամաձայնության կամ մեսիջներ փոխանցելու կոնտեքստում»,- նշեց պատգամավորը։

Լարսում խնդիրներ էին առաջացել նաեւ ամառվա ամիսներին, երբ հարյուրավոր հայկական բեռնատարեր չէին կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը՝ տարբեր պատճառաբանություններով։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի գործադիր տնօրեն Տիգրան Ղազարյանը NEWS.am-ի հետ նշել է, որ առհասարակ, նման պարագայում առաջինը տուժում են գյումթերք արտահանողները, երկարաժամկետ կտրվածքում նրանց վարկանիշը ընկնում է արտասահմանյան գործընկերների շրջանում։

«Գյուղմթերքն ու սննդամթերքը լրացուցիչ ծախսեր են պահանջում։ Իսկ եթե բեռները չեն հասնում ժամանակին, դիստրիբյուտորները խզում են պայմանագրերը կամ տուգանքներ են կիրառում։ Արդյունքում՝ հայկական արտադրանքը կորցնում է իր դիրքերը շուկայում։ Բացի այդ՝ արտահանման պլանները, որոնք նախապես կազմվել էին, չեն իրականացվում ժամանակացույցին համապատասխան։ Շատ ընկերություններ ստիպված են լինում մեծ ծախսեր անել՝ ապրանքը սառնարանային պայմաններում պահելու համար։ Դա ավելացնում է ինքնարժեքը և նվազեցնում մրցունակությունը»,- նշեց նա։

Տիգրան Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը նման ցնցումներին հատկապես զգայուն է՝ լինելով փոքր և արտահանումից կախված։ Նրա կարծիքով՝ ճիշտ տնտեսական և արտահանման քաղաքականությունը, ինչպես նաև այլ երկրների փորձի ճիշտ կիրառումը կարող են մեղմել խնդիրը և արագացնել լուծումները։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»