Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ «կարմիր գծեր» է քաշելու Ռուսաստանը, և ի՞նչ փակուղու մասին են զգուշացնում ռուս փորձագետները. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Թուրքիան Ռուսաստանին ցույց տվեց՝ ինչպես մեկնաբանել «մեղմ ուժը» «Հայկական հարցում»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձերը չեն դադարում զարմացնել։ Երևանը հայտարարել է, որ պատրաստ է «հենց վաղը» բացել իր սահմանները Թուրքիայի հետ և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ երբեք չեն եղել։ Երկրների միջև հարաբերությունները մնացել են պայթյունավտանգ Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշման, Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտման և Հայկական, Ադրբեջանական և Վրացական ԽՍՀ-ների ու Թուրքիայի միջև Կարսի պայմանագրի վավերացման հակասությունների պատճառով։ Հարաբերությունների կարգավորման բանակցություններն սկսվել են ընդամենը մի քանի տարի առաջ։ Ի՞նչն է դրդել Հայաստանին հիմա՛ հայտարարել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։

svpressa.ru-ն այդ մասին հարցրել է Համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի դեկանի տեղակալ Անդրեյ Սուզդալցևին։ «Երևանը հույսը դնում է Արևմուտքի անվտանգության երաշխիքների վրա՝ ԱՄՆ-ի և հատկապես Ֆրանսիայի տեսքով, որտեղ կենտրոնացած է մեծ հայկական սփյուռք։ Քաղաքական առումով Հայաստանը վաղուց է մանևրում Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վեճերը յուղ են լցնում կրակի վրա, բայց, ի վերջո, Հայաստանը համաձայնել է իր տարածքի մի մասը գործնականում փոխանցել մասնավոր ամերիկյան ընկերությունների վերահսկողությանը, որոնք կպահպանեն Թրամփի անունով կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Այս իրավիճակում մեկ բան է անհասկանալի. ինչո՞ւ Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել Թուրքիայի հետ սահմանի բացման նման հարցը, քանի որ հայկական սահմանը իրականում պահպանում են ռուս սահմանապահները։ Իմ կարծիքով, սա Ռուսաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործընկերոջ լիակատար անտեսում է»,– պարզաբանել է Անդրեյ Սուզդալցևը։

svpressa.ru.– Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս այս ամենը։ Ի վերջո, Ռուսաստանը դեռ ոչ մի հայտարարություն չի արել այդ հարցի վերաբերյալ...

- Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք «շաշկի» ենք խաղում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ակնհայտ է, որ մենք չենք դիմանա Անդրկովկասի «երկրորդ ճակատին», այդ պատճառով էլ մենք ձեռք ենք սեղմում Ադրբեջանի նախագահի հետ, որը պատանդ է պահում Ռուսաստանի քաղաքացիներին։ Եվ հետո՝ կան Պուտինի և Փաշինյանի միջև խաղաղ բանակցությունները Չինաստանում՝ ՇՀԿ գագաթաժողովում, որոնք Հայաստանում շատերի համար ազդանշան դարձան՝ «ամեն ինչ հնարավոր է»։ Իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը հիանալի հասկանում են, որ Ռուսաստանը հիմնականում կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և նրանք իրենց գործերն ու գործարքներն են անում մեր մեջքի ետևում։

svpressa.ru.– Բայց Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ կավարտվի։ Արդեն իսկ պարզ է, որ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Եվ մենք պետք է սկսենք հիմա... Հատկապես հաշվի առնելով այն, որ մեր քաղաքականությունը մերձավոր արտասահմանում, կամ, ավելի ճիշտ, դրա ձախողումները ազդում են Ռուսաստանի ներսում ստեղծված իրավիճակի վրա։ Օրինակ՝ սփյուռքների դեպքում, որոնք, իհարկե, տեսնում են մեր անհետևողականությունը Կովկասում, «հանդուրժողականությունը» Կենտրոնական Ասիայում և ձգտում են ապրել Ռուսաստանում «իրենց կանոններով»։

- Իհարկե, մենք հիմա պետք է ուրվագծենք «կարմիր գծերը»։ Անընդունելի է, երբ Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից եկած մարդիկ սկսում են մեր քաղաքներում հաստատել իրենց սեփական կանոնները։ Բայց մենք ենք նրանց առիթ տվել մեզ հետ այդպես վարվելու համար։ Դա մեր սեփական մեղքն է։

svpressa.ru.– Ինչպե՞ս կավարտվի Հայաստանի «բարեկամությունը» Թուրքիայի հետ։ Ի վերջո, ինչպես գիտենք, «Հայկական հարցը» խնդիրների մի ամբողջ համալիր է, և այն շարունակվում է՝ սկսած 19- րդ դարի երկրորդ կեսից...

– Ինչպե՞ս կավարտվի այդ ամենը։ Թուրքիան զիջումների չի գնա, հայերը չեն կարողանա այնտեղ առաջ մղել իրենց պայմանները։ Թուրքիայի տարածքային պահանջները չեն վերանա, ես կանխատեսում եմ, որ այդ հարցը շուտով ավելի կսրվի։ Ո՞ւր կարող են փախչել աղքատ հայերը։ Միայն դեպի «վատ» Ռուսաստան։ Արդյունքում, Անդրկովկասում մեր ամորֆ քաղաքականության համար կվճարի ոչ թե կառավարությունը, այլ ռուս ժողովուրդը:

Մեր «փափուկ ուժի» քաղաքականությունը Հայաստանում անսպասելի շարունակություն է գտել ռուսական համալսարաններում բյուջետային կրթության համար արտոնությունների տեսքով: Ռուսաստանում անվճար կրթության համար դիմել է 80 հազար օտարերկրյա քաղաքացի: Ամենամեծ թվով օտարերկրացիներ Հայաստանից են: Ինչի՞ համար են նման առաջնահերթություններն այն երկրի համար, որը պատրաստվում է միանալ ԵՄ-ին և «կանաչ լույս» է վառել իր տարածքում գտնվող ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների համար: Եվ սա այն դեպքում, երբ հարյուր հազարավոր ռուսներ պայքարում են բյուջետային տեղերի համար, իսկ «անվճար նվերների փառատոնը» շարունակվում է:

Որտե՞ղ է տրամաբանությունը՝ svpressa. ru-ն հարց է ուղղել պատմական գիտությունների թեկնածու և քաղաքագետ Վադիմ Տրուխաչևին:

«Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում 12 տարվա դասավանդման ընթացքում ես մի քանի ուսանող եմ ունեցել Հայաստանից։ Նրանք բոլորը հետո գնացել են աշխատելու Եվրոպայում կամ ԱՄՆ-ում և որևէ օգուտ չեն բերել իրենց երկրին։ Ընդ որում, այդ հայ ուսանողներից ոչ մեկը ռուսամետ չէր։ Սա փակուղի է Հայաստանում մեր ազգային քաղաքականության համար։ Մեր «փափուկ ուժը», որի մասին այդքան շատ են խոսում, վաղուց է դարձել «հեղհեղուկ»»,– ասել է Վադիմ Տրուխաչևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян