Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և ուղարկել արձակուրդ
ПОЛИТИКАՇաբաթներ առաջ լրագրող Հակոբ Կարապետյանը անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին տուգանելու միջադեպին, գրառում էր կատարել, որից հետո նրա հետ Ֆեյսբուքով կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Հայհոյանքներով ուղեկցված խոսակցությունից որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից Կարապետյանը բռնության է ենթարկվել։
Մեր տեղեկություններով՝ միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել։
Փաստի աղբյուրների փոխանցմամբ` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է հայտարարել Բաբայանին և պահանջել է, որ վերջինս արձակուրդ վերցնի մինչև քննության ավարտը։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ արձակուրդից նա այլևս չի վերադառնա և ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։
Բաբայանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է իր տեղակալի վրա։



