Անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ. ինչ եղանակ կլինի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 20-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 34.4°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 6.1°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.2°C
Հետևեք մեզ՝ այստեղ




















































