Վրաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպումներ կանցկացնի Եվրամիության ղեկավարության հետ
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի պատվիրակությունը՝ հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ, երկօրյա այցով ուղեւորվում Է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության ղեկավարության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կվիրիկաշվիլիի այցը կսկսվի Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմամբ: Նախատեսված են նաեւ Վրաստանի վարչապետի հանդիպումները Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության եվրակոմիսար Յոհանես Հանի հետ:
Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդիպում կունենա նաեւ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի եւ տարբեր հարցերով զբաղվող եվրակոմիսարների հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



