Ереван, 17.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Սպառման քարոզ և հոգևոր քաոս. ի՞նչ ենք մենք դարձել. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հայերեն թարգմանությամբ հրատարակվեց Էրիխ Ֆրոմմի աշխարհահռչակ գիրքը՝ «Ունենա՞լ, թե՞ լինել»։ Թեև այն գրվել է կես դար առաջ, սակայն այսօր էլ շարունակում է հնչել անսպառ թարմությամբ։ Ֆրոմմը՝ Ֆրոյդյան հոգեվերլուծության կարևոր մտածողներից, փորձել է բացատրել, թե ինչու է հասարակությունը տառապում հոգևոր դատարկությունից։ Նրա համոզմամբ՝ մարդիկ դառնում են օտար իրենց իսկ կյանքից, երբ կենտրոնանում են միայն ունեցվածքի կուտակման վրա, փոխարենը՝ բացահայտելու սեփական ներուժը և ապրելու լիարժեք «լինելու» կյանքով։ Գրքում նա տարբերակում է երկու հիմնարար կյանքի եղանակ: Նախ՝ «ունենալը», երբ մարդու արժեքը չափվում է ունեցվածքով, սոցիալական կարգավիճակով ու սպառմամբ։ Սա բերում է տագնապի, անհանգստության և անընդհատ մրցակցության։ Եվ «լինելը», երբ մարդը գտնում է ինքն իրեն քրիստոնեական սիրո, ստեղծագործության, կիսվելու և ներքին ազատության մեջ։ Սա կյանքի այն ձևն է, որ ձևավորում է իսկական երջանկություն ու ներդաշնակություն։

Ֆրոմմի մտքերը այսօր առավել քան արդիական են. մեր օրերում սպառողական մշակույթը խրախուսում է անընդհատ «ունենալու» ձգտումը՝ դարձնելով մարդուն կախված նյութականից։ Սակայն Ֆրոմմը հիշեցնում է, որ իրական ազատությունն ու արժանապատվությունը բացվում են միայն «լինելու» մեջ՝ ինքնաճանաչման, սիրո և ստեղծագործական ապրումների շնորհիվ։

Գրքի առանցքային հարցադրումն այս է՝ մենք ապրում ենք ունենալո՞ւ համար, թե՞ լինելու։ Ֆրոմմը գրում է. «Ժամանակակից հասարակության վտանգավոր ինքնության բանաձևն է՝ ես եմ այն, ինչ ունեմ և ինչ սպառում եմ»։ Այս խոսքերը հատկապես արդիական են մեր իրականության համար։ Գրքի հայերեն հրատարակությունը հնարավորություն է տալիս հայ ընթերցողին նորովի անդրադառնալ Ֆրոմմի դասական աշխատանքին և հարցնել ինքն իրեն. «Ես ապրո՞ւմ եմ, թե՞ պարզապես կուտակում եմ»։

Ֆրոմմը խոսում է իր ապրած ժամանակաշրջանի մասին և գտնում է, որ աշխարհը առավելապես ապրում է «ունենալու» կերպով՝ սպառողական հասարակություն, գովազդ, մրցակցություն։ Սա հանգեցնում է օտարացման, անհատապաշտության և էկոլոգիական ու սոցիալական ճգնաժամերի։ Ֆրոմմը գտնում է, որ ունենալու գոյաձևի պարագայում կարևոր է ոչ թե զանազան առարկաներ ունենալը, այլ մարդկային ընդհանուր վերաբերմունքը: Ֆրոմմը նշում է, որ ամեն ինչ կարող է ըղձանքի առարկա դառնալ՝ առօրյայում կիրառվող իրերը, սեփականությունը, գիտելիքը և մտքերը: Ըստ Ֆրոմմի, թեև դրանք ինքնին «վատ բան» չեն, սակայն վատն են դառնում, երբ կառչում ենք դրանցից, դառնում են շղթաներ և խանգարում են մեր ազատությանը, արգելափակում ինքնաիրականացումը:

Ֆրոմմի մանիֆեստը գրավիչ է իր պարզությամբ. նա սուր կերպով առանձնացնում է սպառողական հասարակության վտանգները, վերադառնում է քրիստոնեական ավանդույթներին և գրում է հասկանալի լեզվով, հասանելի լայն ընթերցողին։ Ֆրոմմը «լինելու» մոդելը ներկայացնում է որպես զուտ հոգեբանական ընտրություն։ Ֆրոմմից շուրջ կես դար անց մենք հասկանում ենք, որ մարդը կարող է սպառման գերիշխանությունից ազատվել ինքնակրթության և իր հոգևոր ուղեղի զարգացման միջոցով, իսկ Սուրբ Հոգին միակ աղբյուրն է, որը կարող է մարդուն դուրս բերել նյութականի և ինքնախաբեության փակուղուց ու լուսավորել մեր անցնելիք ճանապարհը: Ազգային արժեքների և գաղափարախոսության հիմքը կարող է կառուցվել ինչպես «լինելու» միջոցով, այնպես էլ այն պետք է ունենա աստվածաբանական հիմք։

Ֆրոմմի «Ունենա՞լ, թե՞ լինել» գրքում առաջարկվող մոդելը կարևոր է սոցիալական քննադատության տեսանկյունից, և այն բավարար պատասխաններ է տալիս մեր էության ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին: Համաշխարհային փիլիսոփայությունը ևս վկայում է. Կանտը ասում էր՝ մարդը նպատակ է, ոչ թե միջոց, Ագոստինոսը հիշեցնում էր՝ «մեր սիրտն անհանգիստ է, մինչև չհանգչի Աստծո մեջ», Արիստոտելը համարում էր, որ բարի կյանքը հնարավոր է միայն առաքինությունների միջոցով, որոնք ձևավորվում են համայնքի և հոգևոր հիմքի վրա։ Այս բոլորը ցույց են տալիս, որ աստվածային հիմք ունեցող «լինելու» մոդելը կարող է դառնալ մարդու վերանորոգման և վերափոխման ծրագրի հիմք։

Ֆրոմմը կես դար առաջ զգուշացնում էր` հասարակությունը, որը կառուցված է միայն «ունենալու» վրա, դատապարտված է դատարկության ու կործանման։ Այսօր Հայաստանը ապրում է հենց այդ վտանգի մեջ. ամեն օր մեզ ասում են, թե տնտեսությունը որքան է աճել, որքան ենք սպառել, որքան ենք ներդրել, բայց ոչ ոք չի հարցնում՝ իսկ ի՞նչ ենք մենք դարձել այդ ընթացքում։ Մենք սովորել ենք չափել, թե որքան ունենք, բայց մոռացել ենք հարցնել՝ իսկ ո՞վ ենք մենք որպես ժողովուրդ։ Եթե չվերագտնենք «լինելու» ճանապարհը, ապա բոլոր տնտեսական աճերը կմնան թվեր՝ առանց իրական կյանքի և ապագայի, որի պարագայում չի կարող որպեսզի ամբողջ հասարակությունը իրապես բարեկեցիկ լինի և եկամուտները համաչափ բաշխված, իսկ անհատը՝ ներդաշնակ:

Հայաստանում տնտեսական քարոզը գրեթե ամբողջությամբ կառուցված է սպառման և տնտեսական աճի ցուցանիշների շուրջ։ Մենք այսօր ապրում ենք թվերով և տոկոսներով չափվող իրականությունում։ Վիճակագիր տնտեսագետները թվերը լցնում են հանրության վրա՝ շուտասելուկի նման, որոնք սուրացող մարտական հրթիռների նման թիրախավորում են մեր ուշադրությունը միայն թվերի վրա՝ մոռացնելով հոգևոր արժեքների և մարդկային բարեկեցության իրական նշանակությունը։ Թվերը դարձել են «կրոն», և շատերն անխոհեմաբար գովերգում են այդ «սուրբ ցուցանիշները»՝ տնտեսագետներից և փորձագետներից մինչև քաղաքական մեկնաբաններ՝ հպարտանալով տոկոսներով ու ցուցանիշներով։ Բայց այդ թվերի հետևում թաքնված է դատարկությունը. մոռացվում է հոգևորի մասին, անտեսվում են արժեհամակարգերը, և հասարակությունը հայտնվում է քաոսի մեջ։ Տնտեսական աճի մասին գովազդվող թվերը չեն թաքցնում, որ Հայաստանն այսօր ապրում է արժեքային ճգնաժամ։ Սա հենց այն փակուղին է, որի մասին զգուշացնում էր Ֆրոմմը, բայց որի իրական լուծումը հնարավոր է միայն հոգևոր հիմքերի վերականգնման ճանապարհով։ Լեռան քարոզը նույնպես մեզ հիշեցնում է. Հիսուսը ոչ թվերով խոսեց, այլ մարդու հոգու մասին՝ ասելով, որ երջանկությունը չի գալիս ունեցվածքից, այլ սրտի մաքրությունից, ողորմածությունից ու խաղաղարարությունից (Մատթ. 5–7-րդ գլուխներ)։ Սա ուղիղ հակադրություն է մեր օրերի սպառողական քարոզին։ Այս առումով կարևոր է «Լեռան քարոզի» դասը. երբ Հիսուս Քրիստոս քարոզեց ժողովրդի առջև, նա խոսեց ոչ միայն նյութական բարեկեցության մասին, այլև ներքին արժանապատվության, հոգևոր խորության և մարդկային հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ իսկական երջանկությունը և խաղաղությունը գալիս են «բարիությունն ու ողորմությունը» զարգացնելուց, ոչ թե միայն ունեցվածք կուտակելուց։

Հետևաբար, այդ նույն ուղերձն այսօր վերաբերում է մեզ՝ հայ հասարակությանը. ինչքան էլ որ թվերն ու տնտեսական ցուցանիշները աճեն, եթե չզարգացնենք ներքին արժեքներն ու հոգևոր հիմքը, մենք կմնանք հոգևոր քաոսի և սպառողական աղմուկի ճիրաններում։ «Լեռան քարոզը» հիշեցնում է, որ իրական բարեկեցությունը ներսից է գալիս, ոչ թե թվային ցուցանիշներից, և դա հենց այն է, ինչն այսօր մեզ պետք է մտապահել։ «Լեռան քարոզը» մեզ սովորեցնում է, թե ինչ է իրական հոգևոր կյանքի իմաստը և ինչպես ապրել Աստծո կամքին համապատասխան՝ ներքին արժանիքներ, բարություն և սիրո վրա հիմնված կյանքով։ Դարեր շարունակ այն խորը ազդեցություն է ունեցել քրիստոնեական էթիկայի վրա։

Այսպիսով, Ֆրոմմի ուղերձը մնում է կարևոր նախազգուշացում. նա ցույց է տալիս սպառողական հասարակության վտանգները: Եթե ուզում ենք փրկել մեր հասարակությունը սպառողական ինքնաոչնչացումից, պետք է անցնենք Ֆրոմմի սահմանները և ընդունենք այն, ինչն այսօր արդեն հայտնի է մեզ. մարդու էությունը հնարավոր է միայն Աստծո հետ միաբանության մեջ։ Հետևանքները պարզ են՝ տնտեսությունը չի կարող լինել ինքնանպատակ, իսկ մարդկային կյանքը՝ միայն նյութական չափանիշների սահմաններում։ Սպառողական քարոզը նման է այն գործիքին, որը կլանում է հասարակության հոգևոր ուժերը, բայց չի տալիս ամբողջականություն, իսկ իրական բարեկեցությունը հնարավոր է միայն, երբ մեզ հաջողվում է հավասարակշռել նյութը և հոգին՝ ճանաչելով մեր էության իրական սահմանները։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Комиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении уничтожают Церковь»: «Паст»