Կառավարությունը 2016-ին հիմնելու է 30 նոր նախակրթարան
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարարությունն ընթացիկ տարում իրականացնելու է նախադպրոցական կրթության մատչելիության և հանրակրթության որակի ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում: Ըստ գերատեսչության՝ գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է պետական քաղաքականության նպատակով` ապահովել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների (հատկապես սոցիալապես անապահով) համընդհանուր կրթությունը: Այդ նպատակով 2016-ին նախատեսվում է հանրապետությունում հիմնել շուրջ 30 նախակրթարան` առնվազն 600 երեխայի ընդգրկմամբ: Միաժամանակ, ծրագրվում է 2016-ին հիմնանորոգել 17 ավագ դպրոց, ներդնել կրթության գերազանցության ազգային ծրագիրն ու «Ազգային երգ ու պար» առարկան` ուսուցիչների վերապատրաստման համար, ՀՀ Շիրակի մարզի թվով 163, ՀՀ Արմավիրի մարզի թվով 118, Երևանի ևս 100 ուսումնական հաստատությունների 5-րդ դասարաններում:



