Հայտնի է՝ ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
92 տարեկանում մահացած Ջորջիո Արմանին ժառանգներին կտակել է ապրանքանիշը վաճառել կամ բաժնետոմսերը հրապարակային շուկայում տեղադրել։ Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը։
Քանի որ դիզայները երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, նա իր ժառանգությունը բաժանել է իր գործընկեր Պանտալեո Դել'Օրկոյի և իր ամենամոտ ազգականների միջև։ Դիզայները բաժնետոմսերի 40%-ը թողել է իր գործընկերոջը, 30%-ը՝ իր կողմից 2016 թվականին ստեղծված «Ջորջիո Արմանի» հիմնադրամին, իսկ 15%-ը՝ իր զարմիկին և զարմուհուն, որոնք ղեկավարում էին բիզնեսի տարբեր ոլորտներ։ Մնացած ազգականները բաժնետոմսեր են ստացել առանց քվեարկելու իրավունքի։ Ընդհանուր առմամբ, նրա կարողությունը գնահատվում է 11-13 միլիարդ եվրո։ Գրում է Spletnik-ը:
Միաժամանակ, Արմանին պահանջել էր, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ երեք-հինգ տարիների ընթացքում՝ ևս 30-54.9%-ը՝ նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերությունը հանրային դարձնել հինգ-ութ տարվա ընթացքում։ Ջորջոն նաև նշել էր, թե ում է տեսնում որպես գնորդներ։ Նրանց թվում են հայտնի շքեղ ապրանքանիշերը՝ L'Oreal, LVMH և EssilorLuxottica։
Հայտնի դարձավ նաև, որ դիզայների տներն ու առանձնատները Միլանում, Սեն-Տրոպեում, Նյու Յորքում և Պանտելերիայում անցել են նրա քրոջը՝ Ռոզաննային և զարմիկներին, բայց միայն որպես «մերկ սեփականություն»։ Նրանք կարող են վաճառել դրանք կամ ժառանգաբար փոխանցել, և Պանտալեո Դել'Օրկոն կօգտագործի սեփականությունը։ Նա կկարողանա ապրել այդ տներում, կառավարել դրանք և եկամուտ ստանալ։
Հիշեցնենք, որ Ջորջիո Արմանին մահացել է անցյալ հինգշաբթի։ Աղբյուրների համաձայն՝ դիզայները մահացել է իր սիրելիների շրջապատում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը լյարդի անբավարարությունն է եղել։




















































