Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 35.2°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 6.6°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.8°C
Հետևեք մեզ՝ այստեղ




















































