Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ հանդիպման շրջանակներում կկայանան համեմատաբար շուտով։ Նա այս մասին հայտարարել լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չգիտեմ, համեմատաբար շուտով։ Մենք այս հարցը կլուծենք այս կամ այն կերպ, բայց համեմատաբար շուտով»,-պատասխանել է նա այն հարցին, թե երբ կարող են հանդիպել Պուտինը և Զելենսկին։
Թրամփին խնդրել են ճշտել, թե արդյոք հաջորդ փուլը կլինի ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով:
«Կլինեն բանակցություններ, անվանեք դրանք գագաթնաժողով, թե պարզապես հանդիպում, կարևոր չէ»,-պարզաբանել է նա: Միևնույն ժամանակ, ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Պուտինի և Զելենսկու միջև անձնական թշնամանքի բարձր աստիճան կա, ուստի նա ստիպված կլինի վարել բոլոր բանակցությունները երկու կողմերի միջև:




















































