Երկրի վրա մեծ խնդիրներ կան արևային վահանակների պատճառով
ЭКОНОМИКА
Չնայած արևային վահանակները համարվում են կանաչ էներգիայի աղբյուրներ, բայց դրանց մեծ մասը դառնում է թափոն իրենց ծառայության ժամկետի ավարտից հետո, որը սովորաբար մոտ 30 տարի է։ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով 2021 թվականի տվյալներով արևային վահանակների մոտ 86%-ը հայտնվում է աղբավայրերում, ինչը ստեղծում է արժեքավոր հանքանյութերի և մետաղների վերամշակման և վատնման խնդիր, գրել է Mining Digital-ը, գրում է Focus.ua-ն։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, արևային վահանակները փչանում են արևի լույսի, եղանակային պայմանների և ջերմաստիճանի փոփոխությունների հետևանքով։ Դրանք սովորաբար տարեկան կորցնում են մինչև 0.8% արդյունավետություն։ Դա էլ արևային էլեկտրակայանների սեփականատերերին դրդում է փոխարինել իրենց վահանակները։
ՄԷԳ-ի և Միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության (IRENA) կանխատեսումները ենթադրում են, որ արևային ֆոտովոլտային թափոնները կարող են հասնել 78 միլիոն տոննայի մինչև 2050 թվականը, կամ որ նույնն է մոտ 13 անգամ ավելի, քան Գիզայի Մեծ բուրգը։
Բացի շրջակա միջավայրին հասցվող վնասից, դեն նետված արևային վահանակները ներկայացնում են այնպիսի արժեքավոր և պոտենցիալ վտանգավոր հանքանյութերի և մետաղների կորստի, ինչպիսիք են սիլիցիումը, արծաթը, ալյումինը, պղինձը, կադմիումը։
Ի՞նչ կարելի է անել հին արևային վահանակների հետ:
Արևային վահանակները պարունակում են նյութեր, որոնք սովորաբար վերամշակվում են, ինչպիսիք են` ապակին և ալյումինը։ Սակայն, ըստ IEA-ի, վահանակների վերամշակումը սահմանափակումների է բախվում տնտեսական մարտահրավերների, ենթակառուցվածքների և քաղաքական կամքի բացակայության պատճառով։ IEA-ի և IRENA-ի կողմից անցկացված ուսումնասիրությունը ենթադրում է, որ ժամկետանց արևային վահանակներից ստացված նյութերի պոտենցիալ արժեքը կարող է գերազանցել 15 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Վերլուծաբանները նշում են, որ վերամշակումը կարող է բավարարել արծաթի, սիլիցիումի, պղնձի և ապակու նման նյութերի զգալի պահանջարկը։
Աշխարհում առաջին արևային վահանակների վերամշակման ծրագիրը մեկնարկել է ամերիկյան First Solar ընկերության կողմից 2025 թվականին։ Դեռ 2023 թվականի վերջին ընկերությունը հասել էր տարեկան 88,000 տոննայի վերամշակման հզորության։
Հոդվածում նաև հիշատակվում է Կալիֆոռնիայում գործող SOLARCYCLE-ը, որը ևս մասնագիտանում է վերամշակման մեջ։ Ստարտափը նպատակ ունի իրենց կյանքի ավարտին հասած արևային վահանակներից արդյունահանել այնպիսի արժեքավոր նյութեր, ինչպիսիք են սիլիցիումը, պղինձը, արծաթը, ալյումինը և ապակին, և դրանք ներդնել նոր վահանակների արտադրության մեջ։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































