5,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է ցնցել Թայվանը
МЕЖДУНАРОДНОЕ5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվան կղզու արեւելյան ափի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 04:47-ին Խուալյան քաղաքից մոտավորապես 17 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 11,3 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տվյալներ առայժմ չեն ստացվել:
Փետրվարի 5-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Թայվանի հարավային մասում, որի զոհ է դարձել 40 մարդ: Ներկայում փրկարարները փորձում են ավերված շենքերի փլատակներից դուրս բերել եւս ավելի քան 100 մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` EPA
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



