ՄԱԿ-ում 142 երկիր աջակցել է Իսրայել-Պաղեստին երկու պետությունների սկզբունքին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ում 142 երկրներ ընդունել են Նյու Յորքի հռչակագիրը՝ ի նպաստ երկու պետությունների համակեցության սկզբունքի իրացման։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այսօր Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ 142 երկրներ ընդունել են Նյու Յորքի հռչակագիրը երկու պետությունների համակեցության սկզբունքի իրացման վերաբերյալ։ Միասին մենք անշրջելի ճանապարհ ենք հարթում դեպի խաղաղություն Մերձավոր Արևելքում։ Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան և նրանց բոլոր գործընկերները կժամանեն Նյու Յորք՝ երկու պետությունների ստեղծման խորհրդաժողովում խաղաղության այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Հնարավոր է այլ ապագա․ երկու ժողովուրդ, երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, որոնք ապրում են կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ։ Մեզանից է կախված, որ դա տեղի ունենա»,– նշել է Մակրոնը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































