Խոշոր վթար, վիրավnրներ կան, 5 գյուղ գազազրկվել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին - Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներ, Մասիս քաղաքի բնակիչներ, եղբայրներ Կարեն և Ազնավուր Դալլաքյանները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։
Վիրավորներին օգնություն ցուցաբերած եղբայրները այնուհետև ահազանգել են «Գազպրոմ Արմենիա»-ի Մասիսի գրասենյակ և օպերատիվորեն ժամանած նշված ընկերության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը ու արդեն սկսել են վթարը վերացնելու աշխատանքներ իրականացնել։
Գազի վթարի հետևանքով 5 գյուղ այս պահին գազազրկված է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Audi»-ի վրայից մի քանի դետալներ կոտրվել ու շպրտվել են՝ վնասելով ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































