Իսրայելը հարվածել է Եմենին. սպանվել է առնվազն 35 մարդ, վնասվել են տեսարժան վայրեր
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել է ավելի քան 130-ը, ինչպես նաև վնասվել են Եմենի ազգային թանգարանը և մայրաքաղաքի այլ պատմական վայրեր, հինգշաբթի հայտարարել է Եմենի մշակույթի նախարարությունը: Թանգարանի ներսի արտեֆակտերի վիճակը դեռևս պարզ չէ, սակայն նախարարությունը հայտնել է, որ հազարավոր պատմական ցուցանմուշներ վտանգի տակ են։
Associated Press-ի՝ հարվածի վայրից արված լուսանկարներում ու տեսանյութերում երևում է շենքի վնասված ճակատային մասը։
Նախարարությունը ՄԱԿ-ի մշակույթի գործակալություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել դատապարտելու հարձակումը և միջամտելու՝ պատմական շենքը և դրա արտեֆակտերը պաշտպանելու համար: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվածների մեծ մասը մայրաքաղաք Սանայում է, որտեղ չորեքշաբթի հարվածներ են հասցվել ռազմական շտաբին և բենզալցակայանին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































