Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
ОБЩЕСТВОՕրեր առաջ կայացել է ժամանակակից ամենապահանջված գրողներից մեկի՝ Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը։
Գրքի Երևանյան միջազգային փառատոնի շրջանակում ընթերցասերները հանդիպել են գրող, IDBank-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանի՝ Մարկ Արենի հետ:
Գիրքը դետեկտիվ ժանրի է, սակայն տարբերվում է Արթուր Քոնան Դոյլի լեգենդար կերպարից։ Մարկ Արենը շնորհանդեսի ընթացքում ընթերցասերներին փակագծեր բացեց․ իր գրքերի համար սեփական ոճն է ստեղծել՝ ավանտյուրիզմ։ Ասում է՝ ոչ թե ավանտյուրային վեպեր է գրում, այլ ավանտյուրային ոճով է գրում։
Մարկ Արենի առաջին վեպը «Ռեքվիեմ Հուդային»-ն էր, որը լույս է տեսել 2006-ին, այնուհետև հրատարակվել է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ Անատոլիական պատմություն» վեպը, իսկ այս գրական ճանապարհը սկսվել է, երբ հեղինակը որոշել է գիտությունից անցում կատարել դեպի ստեղծագործական ոլորտ։
Ներկա ընթերցասերները հարցեր են ուղղել Մարկ Արենին, խոսել այն մասին, թե ինչպես են ծնվում պատմությունները, որտեղ փնտրել ոգեշնչում և ինչպես է հեղինակին հաջողվում գտնել հենց այն պատմությունը, որը դիպչում է ընթերցողների սրտին:
«Շերլոք Հոլմսի նոր արկածները» գիրքն արդեն առկա է գրախանութներում։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ





















































